Ֆրանսիայի հարավում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ է հայտարարված
Ծովամերձ Ալպերի դեպարտամենտում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Նիսում կատարված գրոհից հետո, որն ութսունից ավելի կյանք խլել, բարձրացվել է մինչեւ առավելագույնը: Այս մասին հուլիսի 15- ին հայտարարել է Ֆրանսիայի ներքգործնախարարության ղեկավար Բեռնար Կազնյովը:
«Մենք որոշեցինք դեպարտամենտում Vigipirate (հակաահաբեկչական) պլանի մակարդակը բարձրացնել մինչեւ «սպառնալիք ահաբեկչություն» մակարդակ», ասել է նախարարը՝ հավելելով, որ Նիսում անվտանգության եւ զոհվածների ու նրանց հարազատների
նկատմամբ հարգանքի նկատառումներով չեղյալ են հայտարարվել առաջիկա օրերին պլանավորված բոլոր զանգվածային միջոցառումները:
Կազնյովը հավաստիացրել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են անվտանգության ապահովման համար, բայց չափազանց բարձր Է համարել երկրում ահաբեկչական գործողությունների սպառնալիքի մակարդակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: