Բարաք Օբաման դատապարտել է «զարհուրելի ահաբեկչական հարձակումը» Նիսում
ԱՄՆի նախագահ Բարաք Օբաման դատապարտել Է Նիսում կատարված հարձակումը, որտեղ ավելի քան 80 մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ բեռնատարը բազմության մեջ Է մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ:
«Ամերիկացի ժողովրդի անունից ես դատապարտում եմ այն, ինչն, ինչեպս երեւում Է, զարհուրելի ահաբեկչական հարձակում Է Ֆրանսիայի Նիսում, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ», ասված Է Միացյալ Նահանգների նախագահի հայտարարության մեջ:
Օբաման նաեւ հայտնել Է, որ խումբ Է ուղարկում Ֆրանսիա, որը պետք Է օգնի տեղի ունեցածի հետաքննության գործում, հաղորդել Է BBCն: