Բաժիններ՝

Ֆրանսիայի մահմեդականները վճռականորեն դատապարտել են Նիսում կատարված արյունահեղ գրոհը

Ֆրանսիայի մահմեդականները վճռականորեն դատապարտել են Նիսում կատարված արյունահեղ գրոհը եւ հանրապետությունում բնակվող բոլոր դավանակիցներին կոչ են արել ուրբաթ օրվա աղոթքը նվիրելու այդ ողբերգության զոհերի հիշատակին:

Այս մասին ասված Է Ֆրանսիայի մահմեդական պաշտամունքի խորհրդի՝ հուլիսի 15­ին տարածված հայտարարության մեջ, խորհուրդ, որը հանրապետությունում իսլամի հետեւորդների խոշորագույն միավուրումն Է:

«Ֆրանսիան հենց նոր վերստին ենթարկվեց չափազանց լուրջ մասշտաբի ահաբեկչական գործողության: Այդ զազրելի եւ ստոր արարքը մեր երկրի դեմ կատարվեց Ազգային տոնի օրը (հուլիսի 14­ին), որի ժամանակ փառաբանվում են ազատության,հավասարության եւ եղբայրության արժեքները»,­ ասված Է Խորհրդի հայտարարռության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս