Կանադայի օրհներգը գենդերային տեսակետից չեզոք կդարձնեն
Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է ազգային օրհներգի անգլերեն տարբերակի բանաստեղծական տեքստի փոփոխման օգտին, որպեսզի այն գենդերային առումով չեզոք դառնա:
Պատգամավորների որոշման համաձայն՝ «True patriot love in all thy sons commandե (հայրենասերի իսկական սերը քո բոոր որդիների սրտերում է) բառերը կփոխարինվեն «…in all of us command» (®մեր բոլորի սրտերում է) բառերով:
Փոփոխություններ մտցնելու նախաձեռնությունը պատկանում է կառավարող Լիբերալ կուսակցության անդամ Մարյուիլ Բելանժեին, որն անբուժելի հիվանդ է կողմային ամիոտրոֆիկ սկլերոզով (կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի դեգեներատիվ հիվանդություն) եւ կարող է չապրել մինչեւ այն օրը, երբ օրհներգի նոր խմբագրվածքը վերջնականապես հաստատվի: Նոր բառերին պետք է հավանություն տա Սենատը:
Օրհներգը կոչվում է «O Canadaե: Երկրում գոյություն ունի դրա երկու տարբերակ՝ անգլերեն եւ ֆրանսերեն՝ պետության պաշտոնական լեզուներով, ընդ որում մեկը մյուսի թարգմանությունը չէ: Երգի տեքստը գրվել է 1908 թվականին: Պաշտոնապես «O Canadaե-ն երկրի օրհներգն է դարձել 1980 թվականին: