Կարապետյանների բարեգործությունները, որոնց մասին երբևիցե չի բարձրաձայնվել, նրանց վերադարձրեց արժանապատիվ ու ապահով կյանքի
Երեք տասնամյակ ժամանակավոր տնակներում ապրած Վանաձորի այս ընտանիքները 2019-2020թթ վերջապես տեղափոխվեցին բնակարաններ. ասվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածած տեսանյութում։
Նրանք պատմել են, թե ինչպես են տասնամյակներ շարունակ քաղաքացիներն ապրել ու գոյատևել անմարդկային պայմաններում՝ չունենալով կենցաղային և կոմունալ հարմարություններ։
«Հույս ունեի, բայց ոչ էս կարգի։ 30 տարի ապրում էի տնակում, այդ 30 տարին կարող էր դառնալ 60 տարի, բայց տունը եղավ»,-ասում է նոր բնակարան տեղափոխված ընտանիքի հայրը։
Իսկ ընտանիքի մայրն էլ հուզված հավելում է. «Երեխաների կյանքն էլ կփոխվի, նոր շրջապատ, նոր ընկերներ։ Իրենց չեն զգա ընկճված, տնակում, որ ապրում էինք, երեխաները շատ նեղվում էին»։
Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի բնակարանները 2019-2020 թթ նվիրել էր ազգային բարերար Սամվել Կարապետյանը և Կարապետյանների ընտանիքը, սա իրենց հերթականծ սոցիալական բարեգործական ծրագիրն էր ուղղված բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։
«Շատ շնորհակալ եմ իրենց, որ չեն անտեսել իմ բազմազավակ ընտանիքը երեխաներին ու մեծ-մեծ օգնություն են արել մեր համար»,-նշում է բնակարան ստացած մյուս ընտանիքի մայրը։
Տասնամյակների սպասումներից հետո այս ընտանիքների համար վերջապես փակվեց ժամանակավոր տնակների էջը։ Կարապետյանների բարեգործությունը, որոնց մասին երբևիցե չի բարձրաձայնվել, նրանց վերադարձրեց արժանապատիվ ու ապահով կյանքի։



