Բաժիններ՝

Հայտնի են 2026 թվականի «Օսկարի» մրցանակակիրները

Փոլ Թոմաս Անդերսոնի «Ճակատամարտ ճակատամարտի հետևից» ֆիլմը 2026 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել և «Օսկար» մրցանակի արժանացել 6 անվանակարգում։

Փոլ Թոմաս Անդերսոնն արժանացել է լավագույն ադապտացված սցենարի և լավագույն ռեժիսորի մրցանակին։

Շոն Փենը մրցանակ է ստացել երկրորդ պլանի տղամարդու դերի համար։ Կասանդրա Կուլուկունդիսը արժանացել է լավագույն քասթինգի մրցանակին։ Ֆիլմը նաև հաղթել է «Լավագույն մոնտաժ» անվանակարգում։

Մրցանակների քանակով երկրորդ տեղում է «Մեղավորները» ֆիլմը, որը ստացել է 4 արձանիկ:

«Օսկար» 98-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կիրակի օրը Լոս Անջելեսում:

Մրցանակների քանակով 2-րդ տեղում Ռայան Կուգլերի «Մեղավորները» ֆիլմն է (պրոդյուսերը Սև Օհանյանն է), որն առաջադրվել էր 16 անվանակարգում, բայց արժանացել է 4 արձանիկի:

Ներկայացնում ենք հաղթողների ամբողջական ցանկը.

Լավագույն ֆիլմ` «Ճակատամարտ ճակատամարտի հետևից»

Լավագույն դերասան` Մայքլ Ջորդան

Լավագույն դերասանուհի` Ջեսսի Բաքլի

Լավագույն ռեժիսոր` Փոլ Թոմաս Անդերսոն

Երկրորդ պլանի լավագույն դերասան` Շոն Փեն

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` Էմի Մադիգան

Լավագույն օրիգինալ սցենար` «Մեղավորները»

Լավագույն ադապտացված սցենար` «Ճակատամարտ ճակատամարտի հետևից»

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ՝ «երկու մարդ, որոնք թուք են փոխանակում» և «Երգիչներ»

Լավագույն օրիգինալ երգ` «Golden»

Լավագույն սաունդթրեք` «Մեղավորները»

Լավագույն մոնտաժ` «Ճակատամարտ ճակատամարտի հետևից»

Կոստյումների լավագույն դիզայն` «Ֆրանկենշտեյն»

Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ` «Ֆրանկենշտեյն»

Լավագույն օտարալեզու ֆիլմ` «Սենտիմենտալ արժեք»

Լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի»

Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ` «Բոլոր դատարկ սենյակները»

Լավագույն օպերատորական աշխատանք` «Մեղավորները», Օտեմ Դյուրալդ

Լավագույն բեմադրող նկարիչ` «Ֆրանկենշտեյն»

Լավագույն ձայն` «F1»

Լավագույն մուլտֆիլմ` «Դևերի քեյփոփ-որսորդ կանայք»

Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ` «Մարգարիտով արտասվող աղջիկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս