Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է․ «Երբ Փաշինյանը հարցնում է երեխաներին, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել, տեսնես ի՞նչ է մտածում, կամ գիտի՞, որ երեխաները ընտրական իրավունք չունեն։

Երբ քաղաքական գործիչը կամ քարոզարշավի մասնակիցը երեխային հարցնում է՝ ում է նա պատրաստվում ընտրել, դա կարող է որակվել որպես երեխային քաղաքական դիրքորոշում արտահայտելու դրդում, քարոզչական տեսարանի ստեղծում՝ երեխաների մասնակցությամբ, քաղաքական ազդեցություն՝ անչափահասի վրա։«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով երաշխավորված են երեխայի մտքի ազատության, կրթության, խաղաղ հավաքների ազատության իրավունքները:

Ընտրությունների ժամանակահատվածում այս իրավունքների պաշտպանության հարցը դառնում է էլ ավելի արդիական: Մտքի ազատության իրավունքի իրացման քողի ներքո երեխաներն ուղղակիորեն ներգրավվում են նախընտրական քարոզչության մեջ՝ ոչ թե հնարավորություն ունենալով քաղաքական գործընթացներին ծանոթանալու, այլ նրանց կարծիքը օգտագործվում է այս կամ այն քաղաքական ուժին գովաբանելու կամ մեկ այլ ուժի վարկաբեկելու նպատակով: Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր»։

Տեսանյութեր

Լրահոս