Բաժիններ՝

Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ Իրանի դեմ հակամարտությանը չաջակցելու համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ հրաժարվել են աջակցել Իրանի դեմ հակամարտությանը. այս մասին Թրամփը նշել է Սպիտակ տանը տեղի ունեցած նիստի ընթացքում։

«Մենք 40 տարի պաշտպանել ենք այդ երկրներին, ծախսելով տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Ես այս մասին կտեղեկացնեմ Ներկայացուցիչների պալատին և Սենատին և կհարցնեմ՝ ինչո՞ւ ենք մենք պաշտպանում այդ երկրներին, որոնք չեն պաշտպանում մեզ։ Ես միշտ զգացել եմ, որ ՆԱՏՕ-ն թույլ տեղ է»,- նշել է Թրամփը և հավելել, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջիկայում կնշի այն երկրները, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել Վաշինգտոնին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամ երկրները չաջակցեն ԱՄՆ-ին Հորմուզը բացելու հարցում։ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են իրենց ռազմանավերն ուղարկել Հորմուզի նեղուց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031