Նյարդաբանը նշել է գլխապտույտի ամենատարածված պատճառները

Գլխապտույտի ամենատարածված պատճառներն են բարորակ դիրքային գլխապտույտը, վեստիբուլյար միգրենը, Մենիերի հիվանդությունը և կայուն դիրքային-ընկալողական գլխապտույտը: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Տուլայի նյարդաբան, քիրոպրակտոր և վերականգնողական մասնագետ Ալեքսանդր Ատյաշևը։

Նյարդաբանի խոսքով՝ գլխապտույտը ախտորոշում չէ, այլ ախտանիշ, և դրա պատճառները կարող են բավականին բազմազան լինել և միշտ չէ, որ տագնապալի են։

«Իրոք, գլխապտույտը կարող է լինել լուրջ հիվանդությունների ախտանիշ, ինչպիսին է կաթվածը։ Սակայն վիճակագրորեն, գլխապտույտի հետ կապված կյանքին սպառնացող իրավիճակների հաճախականությունը չափազանց ցածր է։

Իրական գլխապտույտի ամենատարածված պատճառներն են բարորակ դիրքային գլխապտույտը, վեստիբուլյար միգրենը, Մենիերի հիվանդությունը և կայուն դիրքային-ընկալողական գլխապտույտը»,- ասել է Ատյաշևը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս