ԱԽ քարտուղարը խոսել է «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացումից»

Մարտի 16-ին ընդունել եմ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը. hայտնում են Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի գրասենյակից։

«Ներկաների խնդրանքով ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերն ու դրանց կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում պատվիրակության անդամներն ընդգծել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և դրա շրջանակում անվտանգային զարգացումներին»,- ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031