Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան
Իմ բոլոր պայուսակները, զգեստների 99 տոկոսը և ավելին ձեռք է բերվել ՀՀ-ից և Երևան քաղաքից. ի պատասխան հարցի, թե հնչում են քննադատություններ, որ նա կրում է կոկորդիլոսի կաշվից «Hermes» պայուսակ, ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։
«Ինչքան գիտեմ՝ կա կոկորդիլոսի մասնագետ, այդ կոկորդիլոսագետներով թող հավաքվեն, որոշեն՝ կոկորդիլոսի կաշվի՞ց է, թե՞ ոչ։ Մաշտոցի պողոտայի սկզբից մինչև Մատենադարանի վերջը այդպիսի պայուսակներ գոյություն ունեն, դա նման է «Hermes» պայուսակին, բայց վրան գրված էլ չէ «Hermes» և հաստատ կոկորդիլոսի չէ»,- ասաց նա։
Խաչատրյանը նշեց, որ Փարիզում նկարված իր «լուքը» և այցելած սրճարանը որևէ ֆինանսական մեծ գումարներ չի արժեցել։



