Բաժիններ՝

26-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Ավազակության վերաբերյալ ահազանգը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց փետրվարի 10-ին։ Քաղաքացին հայտնել էր, որ Երվանդ Քոչարի փողոցում դստեր ձեռքից խլել-տարել են դրամապանակը։

Մեկնել էին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները։ Դուստրը հաղորդում էր տվել, որ շենքի մուտքի դուռը բացելիս անհայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և անձնագիր։

Ավազակության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։

Մարաշի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին պարզվեց, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ։

Նույն օրը՝ ժամը 12։15-ին, նա հայտնաբերվեց Ջրվեժ թաղամասում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։

Կազմված փաստաթղթերի հետ երիտասարդը ներկայացվեց նախաքննական մարմին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031