3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Հունան Ավետիսյան փողոցում բախվել են 31-ամյա Արտակ Ա․-ի վարած «Ford Fusion» մակնիշի, 22-ամյա Հովիկ Մ․-ի վարած «Tesla» մակնիշի և 40-ամյա Զոհրապ Ս․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով վարորդներ Արտակ Ա․-ն, Հովիկ Մ․-ն և վերջինիս ուղևոր՝ 17-ամյա Գևորգ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031