Հայաստանի եզդիական համայնքն աշխարհի գերտերությունների ուշադրությունն է հրավիրում Իրաքում եզդիների անվտանգության խնդրին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ եզդիների ոչնչացման գործընթացն այսօր էլ շարունակվում է:
ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ, ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքն ու ռումինացի խորհրդարանական Սեզար Ֆլորին Պրեդան հունիսի 15-17-ը կայցելեն Ադրբեջան, հայտնում է contact.az-ը:
«Մենք ժամանակին՝ 90-ականներին, երբեք թույլ չենք տվել, որ ՀԲ-ն վերջնաժամկետներ թելադրի: Մեր ժամանակ, Բագրատյանը, ափսոս, էստեղ չի, ինքը կհաստատեր, որ մեր թիմն ինքն էր նախաձեռնող, ինքն էր դնում վերջնաժամկետներ, և ՀԲ-ն մեր հետ հարաբերություններում ուներ ընդամենը խորհրդականի կարգավիճակ: Այսօր, ցավոք, ՀԲ-ն դարձել է թելադրող, իսկ մեր կառավարությունը կուրորեն կատարում է նրա պահանջները: Սա խայտառակ իրողություն է»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Բրիտանական Portland PR գործակալությունը առաջին անգամ Ռուսաստանին ներառել է «փափուկ ուժ» կիրառող 30 երկրից բաղկացած վարկանշային աղյուսակում:
«18 տարի է՝ Ազգային ժողովում եմ, և չեմ հիշում Հարկային օրենսգրքի որևէ փոփոխություն, որ գործարար աշխարհին մոտ կանգնած մեկը դեմ քվեարկի: Երեկ հիմնական զեկուցողը մի հետաքրքիր հայտարարություն արեց, որ շինարարները հայտարարում են, թե պետք է հարկերը հարմարվեն շինարարներին: Այդ շինարարներին կամ հարկատուին ո՞վ է հարցնում, որ դու պետք է հարմարվես կամ չհարմարվես, չի կարելի, է՛լի»,- այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Լեգենդար իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն առաջին անգամ ժամանել է Վրաստան: Ինքնաթիռը լուսաբացին վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Հունիսի 13-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մրգաստան գյուղի 3-րդ փողոցում տուն է այրվում:
Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը հանձնարարել է սկսել զինված ուժերի հերթական անսպասելի ստուգումը, որի ընթացքում պետք է գնահատվեն բանակային սպառազինությունների և ռազմական նշանակության առանձին մարմինների վիճակը:
Ադրբեջանի նախագահ Իլման Ալիևի հանձնարարությամբ խորհրդակցության ժամանակ քննարկվել են զորքերի մարտունակության մակարդակի ստուգման, տարբեր մակարդակի օպերատիվ-տակտիկական զորավարժությունների անցկացման հարցեր, ինչպես նաև այլ խնդիրներ:
«Ստացվում է, որ Հայաստանում 361 հազար մարդ կա՝ գումարած 50 ակտիվ անհատ ձեռներեցները, որոնց միջոցով ստեղծվում են մեր եկամուտների հիմնական մասը: Հիմա, գոնե մեր պետությունն այդ մարդկանց փայփայի, տարեցտարի նրանց հարկային բեռը շատացնում է»:
Նախնական տվյալներով՝ 3 մարդ է մահացել Մոսկվայի կենտրոնում գտնվող հինգհարկանի շենքում առաջացած հրդեհի հետևանքով, RIA Novosti-ին հայտնել է Մոսկվայի արտակարգ ծառայություններում աղբյուրը:
Թուրքական Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը (Sedat Ergin) դարձել է Deutsche Welle Freedom of Speech Award մրցանակի դափնեկիր, որը շնորհվում է խոսքի ազատության և տպագրության ոլորտում պայքարի համար:
Ծագումով էթնիկ Օմար Մատինը, որը 49 մարդու էր գնդակահարել և 53 մարդու վիրավորել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում, եղել է ակումբի մշտական հաճախորդներից, հայտնում է BBC-ն:
Ամերիկայի գավաթում ավարտին է մոտենում մրցաշարի խմբային փուլը: C խմբի եզրափակիչ խաղում հանդիպեցին Ուրուգվայի և Ճամայկայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց Ուրուգվայցիների ջախջախիչ հաղթանակով՝ 3:0 հաշվով:
Իրականում «շեղվածներն» ու «այլասերվածները» նրանք են, ովքեր այս կամ այն չափով արդարացնում են բռնությունը, առավել եւս՝ սպանությունը: Նույն Օմարի մասին հայտնի է, որ նա ծեծում էր նախկին կնոջը, երբ վերջինս, օրինակ, չէր հասցնում ժամանակին անել իր լվացքը»:
Հունիսի 5-ին «Հաղթանակ» զբոսայգում «Հուսո Առագաստ» ՀԿ նախագահ Գ.Կոշկերյան ինքնասպանության փորձ է կատարել:
C խմբի եզրափակիչ տուրում Մեքսիկայի և Վենեսուելայի հավաքականները ոչ ոքի խաղացին արդեն իսկ իրենց ապահոված լինելով փլեյ-օֆֆի ուղեգրերով:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:
Նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:
Ադրբեջանի հարկերի նախարարությունից faktxeber.com կայքին պարզաբանել են, որ դա արվել է ադրբեջանական օրենսդրության համաձայն, եւ նշանակում է, որ մինչեւ ցուցակում նշված անձինք չվճարեն պետական հարկը, նրանց չի թույլատրվելու դուրս գալ երկրից:
Երգեցիկ ոգի էր, երգող շունչ, որ իր երգի միջոցով կենդանի էր պահում այն մեղեդին, որը հասանելի էր հանուրիս՝ չլինելով պարզունակ ու միանշանակ, այլ շքեղորեն հարուստ ու կենսագրություն ունեցող: Երգեց աշուղական երգեր, ժողովրդական երգեր ու էլի երգեր՝ պատմական անցյալի այլևայլ շերտերից եկած: Եվ այդ բոլորը իր եզակի տաղանդով ու ներծնչվածությամբ հունցված:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում «Ֆորմուլա-1» Գրան պրի մրցաշարի անցկացման նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է contact.az-ը:
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Հունիսի 10-ի նիստում խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունը:
«Կածում եմ՝ կառավարությունը շրջահայացություն կունենա այս նախագիծն այս տեսքով չընդունելու, որովհետև այս կերպ ընդունելուց հետո մենք մի գրանիտե տապանաքար պետք է դնենք Հայաստանի տնտեսության վրա և գրենք՝ «վախճանվեց անփառունակ մահով»»,-այսօր Ազգային ժողովում 2016 թվականի Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նյու Յորքում հրամգություն է սկսել մանկական հրապարակում, ինչի հետեւանքով վիրավորվել են վեց դեռահասներ: Այս մասին հայտնել է The New York Daily News-ը: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 13-ին ժամը մոտավորապես 17:00-ին (Երեւանի ժամանակով հունիսի 14-ի ժամը 02:00-ին) Բրուքլինում:
եթե Մարիա Զախարովան ու ՌԴ ԱԳՆ-ն «զարմանալու» անհաղթահարելի ներքին մղում ունեն, ապա, խնդրեմ, թող զարմանան նախեւառաջ այն փաստի առիթով, որ Ի. Ալիեւի՝ 2013 թ. նոյեմբերի 22-ի հրամանագրով՝ ողջ 2014 թ. ընթացքում Ադրբեջանում, Թուրքիայում ու նաեւ ՌԴ տարբեր քաղաքներում պետականորեն, տարբեր կալիբրի ռուս չինովնիկների մասնակցությամբ նշվեց մուսավաթական կուսակցության առաջնորդ, 1918 թ. Ադրբեջանի նորաստեղծ առաջին հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի ծննդյան 130-ամյակը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 16-ին մտադիր է այցելել Օռլանդո քաղաք, որտեղ անցած կիրակի օրը սպանվել էր 49 մարդ:
Վերջին 40 օրվա մեջ առաջին անգամ երեք օր մեր հանրապետության տարածքում տեղումներ չեն կանխատեսվում: Մինչեւ հունիսի 15-ը արեւոտ օրեր են սպասվում, ինչը գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու հնարավորություն կարող է ստեղծել:
Փարիզի իշխանությունները ոստիկանի սպանությունը Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանում անվանել են ահաբեկչություն, հայտնում է Reuters-ը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Florida Pulse գիշերային ակումբի վրա զինված հարձակումը, որտեղ հավաքվում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ և տեղի ունեցածը համարում ահաբեկչական գործողություն: