Բաժիններ՝

Օռլանդոյի հրձիգը մշտական հաճախորդ է եղել այն գեյ ակումբի, որի վրա հարձակում էր իրականացրել

Ծագումով էթնիկ Օմար Մատինը, որը 49 մարդու էր գնդակահարել և 53 մարդու վիրավորել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում, եղել է ակումբի մշտական հաճախորդներից, հայտնում է BBC-ն:

Նվազագույնը 4 ականատես հայտնել է, որ Մատինին բազմիցս տեսել է ակումբում ալկոհոլ օգտագործելիս: Նրանց խոսքով՝ երբեմն նա այնքան էր խմում, որ սկսում էր աղմկել:

Եվս մեկ ականատես հայտարարել է, որ Մատինը մոտ 1 տարի առաջ իրեն առաջարկել է հանդիպել գեյ ծանոթությունների համար նախատեսված բջջային հավելվածի միջոցով, սական ծանոթությունն արդյունքում չէր կայացել:

Մինչ այդ մամուլում տարածված էր այն վարկածը, թե Մատինը հարձակվել է միասեռականների ակումբի վրա նրանց սեքսուալ կողմնորոշման պատճառով:

Հիշեցնենք, որ 49 մարդ սպանվել է, ևս 53-ը վիրավորվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության ժամանակ:

29-ամյա էթնիկ աֆղանցի Օմար Մատինը, ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների, սպանությունից առաջ զանգահարել է 911 և հայտնել ԴԱԻՇ-ի անդամ լինելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս