Բացի այդ, Ինիեստան դարձավ Իսպանիայի հավաքականի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որ աչքի է ընկել գոլային փոխանցմամբ 3 Եվրո-ներում:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատար:
Թեև հունիսի 9-ից Սևանա լճից սկսվել են ջրբացթողումները, այդուհանդերձ, լճի մակարդակը շարունակել է հետագա մի քանի օրերի ընթացքում դրական նիշ արձանագրել:
Հայաստանը շատ երաժշտական երկիր է: Մենք շատ հայ ընկերներ ունենք Լոնդոնում. Սերգեյ Սմբատյանը աշխարտել է «Ֆիլհարմոնիա» նվագախմբի հետ 2011թ.՝ երկու շատ կարևոր համերգների շրջանակում, ուստի մենք արդեն գիտեինք, թե որքան տաղանդավոր երաժիշտներ կան Հայաստանում: Ես առավոտյան լսել եմ Կոնսերվատորիայում պարապող երաժիշտների նվագն ու կարող եմ ասել, որ երաժշտական ուսուցման ծրագիրը հիանալի է:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողացած անձի ինքնությունը:
Հրանտ Բագրատյանը կոնկրետ թիվ է նշում (40 մլրդ դրամ), իսկ ՊԵԿ փոխնախագահը գերադասում է տարբերությունը ներկայացնել ՀՆԱ-ի տոկոսի տեսքով։ Ինչո՞ւ։ Իհարկե, տնտեսագիտության մեջ հարկերի ու դրանց փոփոխության մասին խոսելիս՝ ավելի ճիշտ է խոսել տոկոսներով։
«Հիանալի կլիներ, եթե Պուտինին հաջողվեր կառուցողական երկխոսություն ձևավորել»
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 150 հազար եվրոյով:
«Էս ձեր Հյուսիս-Հարավի վրա ավելի շատ զոհ է եղել, քան եթե չսարքեիք…
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Շ.Մաթևոսյանի եւ Ս.Մելիքսեթյանի բնակարաններից կատարված հափշտակությունները, հայտնաբերվել գողոնի հիմնական մասը։
«La Nacion»-ի փոխանցմամբ՝ Յոզեֆ Բլատերն ասել է. «Գոյություն ունի հատուկ եղանակ, որի միջոցով վիճակահանության մասնակիցները կարողանում են տարբերել զամբյուղում գտնվող գնդակները: Այդ գնդակները սառեցվում են հատուկ եղանակով և վիճակահանության ժամանակ ձեռքի ամենափոքր հպումն անգամ բավարար է դրանք տարբերակելու համար»:
Այս մասին, ինչպես հայտնել է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ի պատասխան հարցին՝ թե ճի՞շտ են մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ հունիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցով մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԼՂ հակամարտության կարգավորման հարցով եռակողմ բանակցություններին, պատասխանեց.
«Այսօր բռնադատվածների հիշատակի օրն է: 1949թ. Հայաստանից ստալինյան բռնաճնշումների և հետապնդումների օրոք նաև հայ ժողովուրդն է զանգվածային դեպորտացիայի ենթարկվել, և այսօր այդ հիշատակի օրն է: Կարևոր է, որ մենք հիշենք, դատապարտենք և այն ակունքը, որը դեռ այսօր գոյություն ունի, ՌԴ-ում դեռ պատշաճ կերպով գնահատանքի չի արժանացել, որի հետևանքով նաև հղում են կատարում ստալինիզմի իբր թե հերոսության, հետևաբար՝ ես կարծում եմ՝ այն վերջին հայտարարությունները, որ վերջերս արվեցին ՌԴ-ի կողմից Զախարովայի շուրթերից՝ Գ. Նժդեհի արձանի հետ կապված, այդ տրամադրություններն են արտահայտում:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան կարծում է, որ Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ երկարաձգվելու են:
Կառավարության առաջարկով երեկ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ՌԴ-ի հետ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը չի ներառվել։ Դրա շուրջ ստեղծված աժիոտաժը հուշում էր, սակայն, որ խնդիր է դրված՝ օր առաջ վավերացնել համաձայնագիրը, որն ընդգրկված էր ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին նիստի օրակարգում։
Գերմանիայի ազգային հավաքականի և Գելզենկիրխենի «Շալկե»-ի երիտասարդ ֆուտբոլիստ Լեռոյ Սանեն մոտ է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագիր ստորագրելուն: Գերմանացի ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 40 միլիոն ֆունտ սթերինգ: Այս մասին հայտնում է «ESPN»-ը:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ազատել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) փակ քվեարկության միջոցով Հայաստանը ընտրել է որպես Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ: Հայաստանից բացի, փոխնախագահ են դարձել ևս 20 երկիր:
Ադրբեջանական Haqqin.az կայքը հայտնում է, որ Բաքվում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականը պատկանել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին, ով սպանվել է ապրիլի 2-ին՝ Արցախում մղված մարտերի ժամանակ:
Ադրբեջանի ազգային անվտանգության շնորհազուրկ նախարար Էլդար Մահմուդովը, որը ներկայում գտնվում է տնային կալանքում, իշխանությանը սպառնացել է հրապարակել իր մոտ գտնվող 2800 կոմպրամատները` բարձրաստիճան չինովնիկներին մերկացնող ինտիմ տեսանյութերը:
«Ախպեր, լավ չեմ, ի՞նչ կլինի՝ տար հիվանդանոց, խնդրում եմ, Աստված ձեզ կօգնի»,- ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ ասել էր տղաներից մեկը:
«Երբ Պուտինը եկավ Հայաստան, համաձայն միջազգային արարողակարգի՝ նա պետք է ժամաներ ՀՀ մայրաքաղաք Երևան, այնինչ նա իջավ Գյումրիի ռուսական ռազմաբազա և այնտեղից հայտարարեց, որ իրենք երբեք չեն հեռացել Կովկասից: Սա կարելի է դասել այդպիսի հայտարարությունների շարքին, որը սահմանափակում է մեր հնարավորությունները: Ցանկացած ռազմական իրավասություն մեկ այլ պետության տրամադրելն ուղղակի դավաճանություն է: Ես կարծում եմ, որ այս համաձայնագրով նման հնարավորություն է ընձեռվում ՌԴ-ին, և մենք մեր իրավունքները զիջում ենք: Սա ռազմավարական նշանակություն ունեցող գործառույթ է, և մենք դա չպետք է զիջենք մեկ այլ պետության»:
«Իրավիճակը Հալեպի հայաշատ թաղամասերում վերջին օրերի ընթացքում համեմատաբար լավ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:
Վենետիկի հանձնաժողովը հունիսի 10-11-ը հավանության է արժանացրել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի համատեղ կարծիքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կարծիքում նշվում է, որ թե Վենետիկի հանձնաժողովը, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ուշի ուշով հետևել են Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններին և իրենց կարծիքն են հայտնել ընթացող զարգացումների վերաբերյալ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է գործընկերոջ՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ: Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր՝ ընդգծելով հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զ արգացման միտումները:
Հունիսի 13-ին, ժամը 16-ի սահմաններում, «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1979 թ. ծնված Գարիկ Հովհաննիսյանը, տեղում մահացել է:
«Հարկային օրենսգիրքը վերջին պահին բերել են, ուզում են առաջին ընթերցմամբ ընդունել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Այսօր Ադրբեջանի խորհրդարանում (Միլի մեջլիս) տեղի ունեցած քննարկումների ընթացքում, երբ քննարկվել է Արաքս գետի վրա «Խուդաֆերին» ու «Գըզ Գալասը» հիդրոկայանների ու հիդրոհանգույցների շինարարության վերաբերյալ Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև համաձայնագրի հաստատման վերաբերյալ օրինագիծը, Իրանի հասցեին հնչել են քննադատություններ, հայտնում է APA-ն: