
Ռուսաստանում սկսվել են բանակի սպառազինությունների լայնամաշտաբ ստուգումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը հանձնարարել է սկսել զինված ուժերի հերթական անսպասելի ստուգումը, որի ընթացքում պետք է գնահատվեն բանակային սպառազինությունների և ռազմական նշանակության առանձին մարմինների վիճակը: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա հայտնել է, որ պետք է գնահատվեն ոչ միայն զորքերի պատրաստականությունը, այլև ՌԴ ԶՈՒ մոբիլիզացիոն բաղկացուցիչը, պահուստային ձևավորումների վիճակը, որոնք պատասխանատու են սպառազինությունների և ռազմական տեխնիկայի համար:
Շոյգուի խոսքով՝ ստուգումների ժաամանակ տեսուչները կպարզեն բանակի վիճակը, տեղի իշխանություներն ու զինկոմիսարիատները կկազմակերպեն դաշտային տեղաշարժ զորքերում:
«Հատուկ ուշադրություն է դարձվելու տարբեր բնույթի ճգնաժամային իրավիճակներում զորքերի օպերատիվության կազմակերպման աշխատանքներին»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Ստուգումը կտևի 8 օր՝ մինչև հունիսի 22-ը: