Բաժիններ՝

«Հարկային օրենսգիրքը չի նպաստում աղքատության հետ կապված խնդրի լուծմանը». ՀՀԿ-ական պատգամավոր

«18 տարի է՝ Ազգային ժողովում եմ, և չեմ հիշում Հարկային օրենսգրքի որևէ փոփոխություն, որ գործարար աշխարհին մոտ կանգնած մեկը դեմ քվեարկի: Երեկ հիմնական զեկուցողը մի հետաքրքիր հայտարարություն արեց, որ շինարարները հայտարարում են, թե պետք է հարկերը հարմարվեն շինարարներին: Այդ շինարարներին կամ հարկատուին ո՞վ է հարցնում, որ դու պետք է հարմարվես կամ չհարմարվես, չի կարելի, է՛լի»,- այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Հ. Հակոբյանը սոցիալական ոլորտի տեսանկյունից դիտարկումներ ու հարցադրում արեց, թե այս օրենսգրքով մեր աղքատությունը կավելանա՞, թե՞ կպակասի:

«Դուք գիտեք, որ տնտեսության երեք տոկոս աճը մեկ տոկոս աղքատության կրճատում է նշանակում: Աշխատող 400 000 մարդը, որի մասին խոսվում է, նրանց եկամուտները չեն փոխվելու, սա նշանակում է՝ ամբողջ աշխատավարձի շեմը կգնա դեպի ներքև: Կստացվի, որ աղքատության շեմին մոտիկ 400 000 մարդ կլինի վտանգավոր գոտում: Օրենսգիրքը չի նպաստում աղքատության հետ կապված խնդրի լուծմանը՝ անկախ նրանից՝ տնտեսության աճ կունենա՞նք, թե՞ ոչ: Մենք վերջերս նկատում ենք՝ մեր սպառումը պակասում է, եթե պակասում է, մենք ինչպե՞ս ենք հարկային բեռն ավելացնում»,- հայտարարեց Հ. Հակոբյանը:

Ըստ նրա՝ այս օրենսգրքում դրական դրույթներ կան, եթե բացասականները հանվեն, ապա կունենանք լավ օրենսգիրք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս