
Նոր տեղումնառատ ցիկլոն է մոտենում հանրապետության տարածքին. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին 40 օրվա մեջ առաջին անգամ երեք օր մեր հանրապետության տարածքում տեղումներ չեն կանխատեսվում: Մինչեւ հունիսի 15-ը արեւոտ օրեր են սպասվում, ինչը գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու հնարավորություն կարող է ստեղծել: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը գյուղացիներին խորհուրդ է տալիս օգտվել այս ժամանակահատվածից եւ խոտհունձ ու ծառերի սրսկում կատարել: Հունիսի 16-ից ՀՀ տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որն իր հետ նոր տեղումներ կբերի:
Իսկ ամսի 16-ին այս անգամ արդեն Միջերկրական ծովի շրջաններից կրկին հանրապետության տարածքին մոտենալու է ցիկլոնային դաշտ եւ 16-ին, 17-ին 18-ին երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին նորից շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: