Բաժիններ՝

«Համաշխարհային բանկը դարձել է թելադրող, իսկ մեր կառավարությունը կուրորեն կատարում է նրա պահանջները». Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ նիստում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբացության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս կարևոր ռեֆորմի շուրջ քննարկումներն անբավարար են եղել, և ստացվում է, որ առաջին ընթերցմամբ օրենքն ընդունվում է, իսկ քննարկումները սկսվում են վաղը: Ըստ նրա՝ կառավարության շտապողականության պատճառը Համաշխարհային բանկի սահմանած ժամկետներն են, որն ամոթալի իրողություն է:

«Մենք ժամանակին՝ 90-ականներին, երբեք թույլ չենք տվել, որ ՀԲ-ն վերջնաժամկետներ թելադրի: Մեր ժամանակ, Բագրատյանը, ափսոս, էստեղ չի, ինքը կհաստատեր, որ մեր թիմն ինքն էր նախաձեռնող, ինքն էր դնում վերջնաժամկետներ, և ՀԲ-ն մեր հետ հարաբերություններում ուներ ընդամենը խորհրդականի կարգավիճակ: Այսօր, ցավոք, ՀԲ-ն դարձել է թելադրող, իսկ մեր կառավարությունը կուրորեն կատարում է նրա պահանջները: Սա խայտառակ իրողություն է»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ գիշատիչ և զարգացող երկրների կատեգորիաներից Հայաստանը գիշատիչ, կեղեքիչ, քերթիչ» պետությունների շարքում է, քանի որ մենաշնորհներն ու կոռուպցիան աղճատել են տնտեսական համակարգը: Լ.Զուրաբյանի կարծիքով՝ հանրապետական պատգամավորների ակտիվությունը՝ ՀՕ-ի հետ կապված, նույն աղճատված տնտեսական համակարգի հետևանքն է, քանի որ շատերը բիզնեսմեններ են և սեփական շահն են հետապնում, իսկ ՀՕ-ն տնտեսությունը «քերթելու», ավելի շատ հարկ հավաքելու նպատակ է հետապնդում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս