Բաժիններ՝

«ԱԺ փոխնախագահն ասում է՝ խմեք թրմօղի և քշեք հեծանիվ. բեռներն էլ էշով տեղափոխենք, չէ՞». Նիկոլ Փաշինյան

415 հազար մարդանց միջոցով ստեղծում են մեր եկամուտների հիմնական մասը: Այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Հայաստանում այսօր 615 հազար վարձու աշխատող կա, նրանք են, որ եկամտահարկեր են վճարում, որոնցից 254 հազարը պետական բյուջետային հիմնարկների աշախտող են, որոնք առաջնային հարկատու չեն. «Ստացվում է, որ Հայաստանում 361 հազար մարդ կա՝ գումարած 50 ակտիվ անհատ ձեռներեցները, որոնց միջոցով ստեղծվում են մեր եկամուտների հիմնական մասը: Հիմա, գոնե մեր պետությունն այդ մարդկանց փայփայի, տարեցտարի նրանց հարկային բեռը շատացնում է»:

Նա նկատեց, որ Հարկային նոր օրենսգրքով ենթադրվում է, որ 450 հազար մարդու համար եկամտահարկը նվազում է. «Դրա փոխարեն՝ ստացվում է ակցիզային հարկերի մի մեծ փաթեթ, որի արդյունքում թանկանում է ծխախոտը, օղին: Հպարտանում է մեր կառավարությունը, ասում է՝ մենք ալկոհոլային խմիչքների վաճառքը չենք խրախուսում, մարդիկ Նոր տարի չե՞ն անելու, ծնունդ չե՞ն անելու, մի օր նրանց տուն հյուր չի՞ մտնելու: Պետությունով ընկել եք այդ մի շիշ արաղի հետևից, որ հանկարծ այդ մի շիշ արաղն էլ չլինի»:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ այս նոր Հարկային օրենսգրքով թանկանում է նաև դիզվառելիքը. «Ազգային ժողովի փոխնախագահը սենսացիոն հետևություն է անում. ասում է՝ խմեք թրմօղի և քշեք հեծանիվ. բեռներն էլ էշով տեղափոխենք, չէ՞, միջքաղաքային տրանսպորտն էլ ֆայտոնով ենք անելու: Ասում են՝ թրմօղի խմեք, գինի խմեք. այդ թրմօղին ու գինին առնվազն մեկուկես անգամ թանկ է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս