
Ամերիկայի գավաթ-2016. Մեքսիկան իր խմբում դարձավ առաջինը՝ ոչ ոքի խաղալով Վենեսուելայի հետ

C խմբի եզրափակիչ տուրում Մեքսիկայի և Վենեսուելայի հավաքականները ոչ ոքի խաղացին արդեն իսկ իրենց ապահոված լինելով փլեյ-օֆֆի ուղեգրերով:
Խոսե Վելասկեսն առաջ մղեց վենեսուելացիներին խաղի 10-րդ րոպեին: Հեսուս Կորոնայի գոլի շնորհիվ Մեքսիկան հավասարեցրեց հաշիվը խաղի 80-րդ րոպեին:
Ամերիակյի գավաթ
Մեքսիկա – Վենեսուելա 1:1
Գոլեր
Վելասկես, 10 (0:1)
Կորոնա, 80 (1:1)
Պատրաստեց Անի Գաբուզյանը