Բանակի հետ միասին մենք ջախջախել ու այսուհետ ևս կջախջախենք հակառակորդի մահաբեր հարձակումները: Բայց այսօր ո´չ միայն անձնազոհության ու հերոսության, այլ առաջին հերթին համախմբվածության ժամ է:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ապրիլի 11-ին ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների աճունների հայտնաբերական և անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:
Այսօր` ապրիլի 11-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` Գուրբանով Թուրալ Գյուլշադ օղլուի (Qurbanov Tural Gülşad oğlu) ինքնությունը, ով շուրջ մեկ շաբաթ համարվում էր անհետ կորած:Սպանված զինծառայողը ապրիլի 11-ին հուղարկավորվել է իր ծննդավայրում` Քյուրդեմիրի շրջանի Սիղիրլի գյուղում:
Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հանդիպում են ռազմագործողության ընթացքում տուժած քաղաքացիների հետ, արձանագրում նրանց պատմածը: Որ միջազգային համապատասխան ատյաններում Ադրբեջանի` պետական մակարդակով իրականացրած վայրագությունների մասին պիտի տեղեկացվեն ու պետական մակարդակով գործընթաց պիտի սկսվի, ԼՂՀ մարդու իրավունքերի պաշտպանը չի կասկածում:
Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գարիֆալիա Կանելլիի և Լատվիայի Հանրապետության Սաեյմայի պատգամավոր, ԼատվիաՀայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի ի այցն Արցախ հենց այս օրերին՝ ընդգծելով, որ նրանք առաջին օտարերկրյա խորհրդարանականներն են, ովքեր ապրիլի սկզբին ղարաբաղաադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո այցելել են Արցախ:
«Վերջին օրը կնոջ մոտ քույրս էր գնացել, ինքն արդեն հագած-կապած, զինվորական շորերով եկել էր՝ ասում էր՝ չէ, գնամ ցուցակագրվեմ, չեմ գնա: Իրեն ոչ ոք չէր կարող ետ պահել, որովհետև ինքն իսկական հայրենասեր էր»: Հենց առաջին օրը Սուրեն Ճարտանյանը, հորաքրոջ խոսքով, գնացել էր ամենաթեժ կետը՝ Թալիշ գյուղ: «Մենք լսել ենք, որ երիտասարդներին հանել էր կրակի գծից, որ փրկեր վիրավորներին, և իրեն էին կրակել»,- ասաց տիկին Անահիտը:
Առաջնային գծում տեղաբաշխված ղարաբաղյան ստորաբաժանումները ուշադիր հետևում են ռազմաճակատային զարգացումներին և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ Հայ ժողովուրդն այս դժվար փորձությունից պատվով և արժանապատվությամբ դուրս եկավ մեր հերոսների մահվան գնով: Նրա խոսքով, միջոցառման վայրը պատահաբար չի ընտրված, քանի որ դժվար պահին մեր ժողովուրդը պետք է համախմբի հավատով և պետության շուրջ, այդ իսկ պատճառով միջոցառումը կազմակերպված է դեսպանության տարածքում գտնվող խաչքարի մոտ:
Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանից մի խումբ հայ տիկնայք այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում, հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, որպեսզի ծանոթանան հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին: Այցելության ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում շրջել է բոլոր հիվանդասենյակներով, ծանոթացել նրանց առողջական վիճակին, կարեկցանքի և […]
Ուժեղացված ծառայություն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում
Ադրբեջանական կողմի սպանվածների թիվը 2.5 հազար է: Իսկ այն, որ մեր տարածքում համեմատաբար քիչ ադրբեջանական դիակներ կան, նշանակում է, որ իրենց չի հաջողվել մխրճվել մեր տարածքի խորքը:
Ապրիլի լույս 2-ից հետո Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապրում են միանգամայն այլ պայմաններում, այլ ռեժիմում: Ղարաբաղաադրբեջանական սահմանին հարաբերական հրադադար է, որը, սակայն, ցանկացած պահի կարող է խախտվել: Վերջին օրերի զարգացումները, անշուշտ, բոլորի համար հետևություններ անելու առիթ պետք է դառնան: Այդ թվում կամ գուցե առաջին հերթին՝ քաղաքական, արտաքին քաղաքական որոշումներ կայացնողների: Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ իրականում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միակ ռազմավարական դաշնակիցն առաջնագծում կանգնած հայ զինվորն է:
Օպերատիվ շտաբը շարունակում է գործել՝ համագործակցելով պաշտպանության բանակի հրամանատարության հետ: Շտաբի կողմից շնորհակալություն է հայտնվում Արցախով ապրող բոլոր հայրենակիցներին և խնդրվում դադարեցնել սննդամթերքի օգնության ցուցաբերումը: Հավաստիացնում ենք, որ առկա են անհրաժեշտ պաշարները ՊԲ-ի և տարահանված բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար:
Իսրայելում ապրիլի 14-ին` տեղի ժամանակով ժամը 14:00-ին, հայկական համայնքը կանցկացնի բողոքի ակցիա` ընդդեմ ադրբեջանական սադրիչ գործողությունների, ինչպես նաև Իսրայելի հակահայկական դիրքորոշման: Այս մասին տեղեկացրեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆֆրի Ֆելթմանին:
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Սերժ Սարգսյանին զեկուցվել է հայկական զինված ուժերում ձեռնարկվող քայլերի մասին: ՀՀ Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ պետք է զբաղվի ոչ թե Վրաստանը, այլ համաշխարհային քաղաքականության խոշոր խաղացողները: Այս մասին են վկայում՝ «Վրաստանը կկարողանա արդյոք օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը» հարցման մասնակիցների 50,6 տոկոսը, որն անցկացվել է Sputnik-ի կայքում:
34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած
Պետական պատկան մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունն է հնարավորինս բացառել նման ծանր հետևանքների առաջացումը, ինչպես նաև հնարավոր մասով ապահովել դրանց վերացումը:
«Մենք տեսնում էինք, որ նրանց թիկունքը փակ է, մենք լսում էինք այդ կրակոցները եւ տեսնում ենք, որ նրանց հրետանին չի թողնում, որ հետ գնան»,- ասում է Վիտալի Բալասանյանը:
Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջեւ ապրիլի 10-ին կայացել է Բելգիայի տարբեր քաղաքներից ժամանած հայերի բողոքի ցույցը:
Նախագահը միաժամանակ նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կոշտ եւ հասցեական գնահատական տա Ադրբեջանի ռազմատենչ ու ապակառուցողական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ դրա առկայությունը եւ համարժեքությունը կարեոր դերակատարություն ունեն ագրեսիայի զսպման գործում:
Թուրքական Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը կրկին հաջող է հանդես եկել: Նրանք հաջողվել է դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում ապրիլի 11-ից 12-ը կայանալիք ԵԽ կրթության նախարարների համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համա ր» խորագրի ներքո:
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, իր խորը մտահոգությունն է հայտնել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների առնչությամբ, որ Ռուսաստանը շարունակելու է սպառազինություններ մատակարարել Ադրբեջանին:
Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Յուվենթուսը» հաղթեց «Միլանին» (1:2), «Նապոլին» ջախջախեց «Վերոնային» (3:0)
«Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում, տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»,- նշեց նա:
Կոնգրեսը, Համագումարը կոչ են անում Սպիտակ տանը կյանքի կոչել կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի համատեղ առաջարկները, կասեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնություն տրամադրումը: