Անուշ Գրիգորյանի հաղթարշավը Թուրքիայում շարունակվում է
Թուրքական Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը կրկին հաջող է հանդես եկել: Նրանք հաջողվել է դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ:
Հայաստանի ներկայացուցիչն ապրիլի 11-ին իր երկրորդ մենամարտն անցկացրեց մրցաշարքում՝ 1/8 եզրափակիչ փուլում առավելության հասնելով Ռումինիայի ներկայացուցչի՝ Պերիջոչ Լակրամիոարայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Գրիգորյանի մրցակիցը հայտնի կլինի ավելի ուշ, սակայն արդեն պարզ է, որ մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին: