Իսրայելում կանցկացվի բողոքի ակցիա` ընդդեմ Իսրայելի հակահայկական դիրքորոշման. Հակոբ Սևան

Իսրայելում ապրիլի 14-ին` տեղի ժամանակով ժամը 14:00-ին, հայկական համայնքը կանցկացնի բողոքի ակցիա` ընդդեմ ադրբեջանական սադրիչ գործողությունների, ինչպես նաև Իսրայելի հակահայկական դիրքորոշման: Այս մասին տեղեկացրեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը:

«Բողոքի ակցիան կազմակերում են Երուսաղեմի և Իսրայելի հայկական միությունները: Այն տեղի է ունենալու Իսրայելի Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Մեր գլխավոր ուղերձը կապված է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառելու հետ: Մենք կոչ ենք անում դադարեցնել այդ գործընթացը: Մեր կեցվածքը շատ հստակ է, մենք դատապարտում ենք Իսրայելի հակահայ, հակահայաստանյան քաղաքականությունը, որն իր մեջ ընդգրկում է զենքի վաճառքը Ադրբեջանին, ինչպես նաև Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը և այդ հարցում ժխտողականությունը: Ահա այս հիմնական կե տերն են, որոնց շուրջ ներկայացնելու ենք մեր ուղերձը»,-ասաց Հակոբ Սևանը:

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետը նշեց, որ Հայ դատի հանձնախումբը արդեն ղարաբաղյան դեպքերի առնչությամբ բողոքի նամակ է ուղարակել Իսրայելի կնեսետին, ինչպես նաև նախագահին, վարչապետին, պաշտպանության նախարարությանը:

Տեսանյութեր

Լրահոս