Լևոն Մկրտչյանը կմասնակցի ԵԽ նախարարական համաժողովին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում ապրիլի 11-ից 12-ը կայանալիք ԵԽ կրթության նախարարների համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համա ր» խորագրի ներքո:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ համաժողովին մասնակցելու են շուրջ 50 պետությունների կրթության նախարարներ, նախատեսվում են մի շարք կարևոր քննարկումներ՝ ներառական հասարակություն կառուցելու և ժողովրդավարական անվտանգություն ապահովելու գործում կրթության՝ որպես առանցքային գործոնի վերաբերյալ:
Համաժողովի ավարտին ակնկալվում է «Կրթության միջոցով ժողովրդավարության ապահովում» հռչակագրի ընդունումը:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բաշխյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը: