Ադրբեջանցի սպանվածների թիվը 2.5 հազար է. Դավիթ Բաբայան. shamshyan.com
Ադրբեջանական կողմի սպանվածների թիվը 2.5 հազար է: Իսկ այն, որ մեր տարածքում համեմատաբար քիչ ադրբեջանական դիակներ կան, նշանակում է, որ իրենց չի հաջողվել մխրճվել մեր տարածքի խորքը: Այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ եթե իրենց միջուկային զենք ունենային, դա էլ կկիրառեին: Այսինքն` ռազմավարական տարածքների նկատմամբ վերահսկողություն ստանալուց հետո անպայման դա կօգտագործեն մեր դեմ: Ավելին` ցեղասպանություն կփորձեն իրականացնել»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը հայտարարել է, որ բանակցային սեղանին դրված 3 սկզբունքներից ու 6 տարրերից ամենակարևորը տարածքների վերադարձն է և ԼՂ կարգավիճակը, հարցեր, որոնք մեկ օրգանական ամբողջություն են կազմում: Սա այդ հարցի առնչությամբ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունն էր:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: