«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Կարեն Բեքարյանն է
Ապրիլի լույս 2-ից հետո Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապրում են միանգամայն այլ պայմաններում, այլ ռեժիմում: Ղարաբաղաադրբեջանական սահմանին հարաբերական հրադադար է, որը, սակայն, ցանկացած պահի կարող է խախտվել: Վերջին օրերի զարգացումները, անշուշտ, բոլորի համար հետևություններ անելու առիթ պետք է դառնան: Այդ թվում կամ գուցե առաջին հերթին՝ քաղաքական, արտաքին քաղաքական որոշումներ կայացնողների: Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ իրականում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միակ ռազմավարական դաշնակիցն առաջնագծում կանգնած հայ զինվորն է: Մինչդեռ մեզ տարիներ շարունակ համոզում էին Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության, Հայաստանի անվտանգության երաշխավոր լինելու մասին: Ինչ հետևություններ պետք է անի Հայաստանը, արդյո՞ք վերջին զարգացումները հիմք և անհրաժեշտություն չեն ստեղծել արտաքին քաղաքական դաշտում կտրուկ փոփոխությունների իրականացման համար: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է մեր զրույցն Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանի հետ: