Այսօր՝ ապրիլի 12-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ 1996-ին ծնված Բահշելիև Ռեշադ Ալիաղա օղլուի ինքնությունը (Baxşəliyev Rəşid Əliağa oğlu):
Ապրիլի 11-ին, ժամը 13.00-ին, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հորդորել է հետաքննել Ադրբեջանի կողմից «Լեհիի օրենքի» խախտումները (օրենքն արգելում է ԱՄՆ պետդեպարտամենտին և պաշտպանության դեպարտամենտին ռազմական օգնություն տրամադրել այն երկրի ռազմական միավորումներին, որն անպատժելի կերպով խախտում է մարդու իրավունքները): Այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գրասենյակից:
Պեսկովի խոսքով՝ ներկայում Գրիզլովի զբաղվածության ոլորտը «կրում է մասնագիտացած ուղղվածություն» և նա այլևս ստիպված չի լինի մասնակցել Անվտանգության խորհրդի ամենշաբաթյա խորհրդակցություններին, ինչին պարտավոր էր մասնակցել՝ որպես մշտական անդամ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը և սպասարկումը մնում է ՀՀ առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Kill Dim 5:
Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային մեդիայի ներկայացուցիչներին կոչ է արել ապահովել «օբյեկտիվություն և հավասարակշռություն» Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների լուսաբանման ժամանակ, հայտնում է contact.az-ը:
Այսօր՝ ապրիլի 12-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ հետախույզ Միրզաև Մեհեբբեթ Զաման օղլուի ինքնությունը (Mirzəyev Məhəbbət Zaman oglu):
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ամերիկյան «MLS» լիգայի Արևմտյան կոնֆերենցիայում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է դստեր ծնվելու մասին:
Տարեսկզբից սկսած՝ Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել մոտ 174 հազար ներգաղթյալ և փախստական, ընդ որում, 723 մարդ զոհվել կամ անհետ կորել է՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ:
Ապրիլի 12-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Իսրայելի քաղաքացի, 1964 թ. ծնված Մարինե Բ.-ին:
Վերջին օրերին հայկական զինված ստորաբաժանումների սադրիչ գործողությունների հետևանքով շփման գծում տեղի ունեցավ լուրջ հակամարտություն:
«Բոլոր մեծահարուստները պետք է հասկանան, որ այդ ամենը կարող է զրոյի վերածվել, եթե հայրենիքը չպաշտպանվի…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Ստամբուլում իր աշխատանքն է սկսել Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի նիստը, հայտնում է APA-ն:
Ապրիլի 11-ին, ժամը 20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Առլեն Հ.-ն:
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն հրապարակել է Ուկրաինայի նախարարների նոր կաբինետի կազմը: Այդ մասին նա հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության նիստում, հայտնում է «РБК-Ուկրաինան»:
Սիրիայի տարածքից Թուրքիայի Քիլիս նահանգի ուղղությամբ արձակված հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 12-ի, հայտնում է Anadolu գործակալությունը:
Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել և լուսանկարներ է տեղադրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված զինվորների անունները:
Շաբաթ օրը երեկոյան ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը և կայացել է նրա տանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել «Եդինայա Ռոսիայի» ղեկավարներից մեկին՝ երկրի ներքին գործերի նախկին նախարար Բորիս Գրիզլովին Անվտանգության խորհրդի կազմից հանելու մասին, որտեղ նա ընդգրկված էր 2001 թվականից:
Մարզերում և Երևանում այսօր հրաժեշտ կտան Արցախում զոհված մի քանի երիտասարդ զինառայողների:
Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը, կիրառելով հրաձգային` այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, 16 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Դիարբեքիր նահանգի ռազմական բազայի պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, 25-ը տուժել են:
Ապրիլի 2-ի լույս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Արցախը դիմակայեց ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի՝ ցավոք, 65 զոհված, 121 վիրավորված, ինչպես նաև՝ անհայտ կորած հայրենիքի խիզախ պաշտպանների, սպանված քաղաքացիների կյանքի ու արյան գնով: 1994 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո դրանք ամենախոշոր ռազմական գործողություններն էին, որոնց ընթացքում հակառակորդի զինուժը մեր դեմ կիրառեց վերջին տարիներին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զինտեխնիկայի ողջ ընտրանին:
Սիրիայում ռուսական «Մի-28 Н» ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել: Արտակարգ դեպքը երկրից հարվածի հետևանք չէ:
Արցախում զոհված Ժորա Արթուրի Եսայանը ծնվել էր 1996թ.: Բանակ զորակոչվել էր 2014թ.: Նա Արարատի մարզի Դարբնիկ համայնքից էր:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ: