ՀՀ առաջին տիկինն այցելել է հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին

Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանից մի խումբ հայ տիկնայք այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում, հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, որպեսզի ծանոթանան հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին:

Այցելության ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում շրջել է բոլոր հիվանդասենյակներով, ծանոթացել նրանց առողջական վիճակին, կարեկցանքի և գոտեպնդման ջերմ խեսքեր ասել, ծնողական գորովանքով համբուրել վիրավոր զինվորների հպարտ ճակատները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետ Զորի Սաղյանը նշել է, որ հոսպիտալում բուժում ստացող հիվանդների վիճակը «բավարար» է և որ իրենք էլ արդեն ծանր հիվանդ չունեն:

«Համապատասխան բուժում են ստացել բոլոր վիրավորները: Վիրավոր զինվորների տրամադրվածությունը մարտական է: Բուժման կուրսն ավարտելուց հետո նրանք պատրաստականություն են հայտնել կրկին մեկնելու առաջնագիծ և շարունակելու իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: Ունենք Հայաստանից գործուղված մասնագետներ, ովքեր առաջին իսկ օրից մեծ բուժօգնություն են ցուցաբերել: Ստեղծվել են բժշկական բրիգադներ, որոնք աշխատում են իրենց մասնագիտական ուղղություններով: Ստեփանակերտի հոսպիտալը բժշկական սարքավորումների և դեղորայքի կարիք չունի»,-ասել է Զ. Սաղյանը:

Կարդացեք նաև

Rita Sargsyan13 Rita Sargsyan12 Rita Sargsyan11 Rita Sargsyan10 Rita Sargsyan9 Rita Sargsyan6 Rita Sargsyan5 Rita Sargsyan4

Մեզ հետ զրույցում «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակից, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայոց պատմության ուսուցիչ Ամալյա Կարապետյանն էլ ասել է, որ ինքը Արցախում ունի շատ մտերիմ ընկերներ, և որ ինքը միշտ հպարտացել է արցախցիներով: «Այս օրերին մենք ևս չէինք կարող անտարբեր լինել: Մեր ցանկությունն այն էր, որ գանք ու լինենք Արցախում, որ գոնե մեր ջերմ խոսքով ու ժպիտով սատարենք նրանց: Այնինչ, մեր գեղեցկատես ու արի տղաները իրենք ուժ ու կորով տալիս ու գոտեպնդում մեզ: Իմ այն հարցին, թե ինչի կարիք ունեն նրանք, չկար մեկը, որ որևէ օգնության ցանկություն հայտներ: Բոլորնշս էլ հպարտ ենք մեր համախմբվածությամբ ու միասնականությամբ,-ասել է Ա. Կարապետյանը հետո էլ ուրախությամբ հավելել,- այս օրեին, ի հեճուկս թշնամու, Արցախ աշխարհում ծնվել է 30-ից ավելի հայ բալիկ: Ուրեմն, կյանքը շարունակվում է, և Արցախի ապագան միշտ էլ հուսալի ձեռքերում է լինելու»:

Rita Sargsyan3 Rita Sargsyan2 Rita Sargsyan1 Rita Sargsyan

Պայմանագրային զինծառայող Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ Ռուդոլֆ Գրիգորյանը, ով ևս վիրավորվել էր նենգ հակառակորդի արձակած կրակից, հատուկ շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ վիրավորների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և հատուկ ընդգծել, որ ինքը և մնացած զինվորներն առավել գոտեպնդվել են Առաջին Տիկնոջ մարդկային ջերմ ու անկեղծ վերաբերմունքից: «Նա նոր ուժ ու տոկունություն է հաղորդեց մեզ՝ խոստանալով, որ չորրորդ երեխան ունենալու դեպքում ինքը բնակարան է նվիրելու»,- ասել է Ռ. Գրիգորյանը:

Rita Sargsyan8 Rita Sargsyan7

Դավադիր հարձակման ժամանակ գյուղի պաշտպանությունը և անվտանգությունը ապահովելու ժամանակ թշնամու դավադիր արկերից վիրավորված Մատաղիսի երիտասարդ գյուղապետ Զավեն Ավանեսյանը, իր շնորհակալությունը հայտնելով հանրապետական հիվանդանոցի բուժանձնակազմին, մասնավորապես ասել է. «Ես հպարտ ու շնորհակալ եմ իմ հայ ժողովրդին, որ օրհասի պահին կարողանում է բռունցքվել, դառնալ մի՝ պատրաստ մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել հող հայրենին»:



Տեսանյութեր

Լրահոս