Բաժիններ՝

Հարցվածների մեծամասնությունը Վրաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի տեսնում

Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ պետք է զբաղվի ոչ թե Վրաստանը, այլ համաշխարհային քաղաքականության խոշոր խաղացողները: Այս մասին են վկայում՝ «Վրաստանը կկարողանա արդյոք օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը» հարցման մասնակիցների 50,6 տոկոսը, որն անցկացվել է Sputnik-ի կայքում:

Մինչդեռ Sputnik-ի ընթերցողների 25,3 տոկոսը կարծում է, որ այս հակամարտության կարգավորման միջնորդի դերը կարող է ստանձնել Վրաստանը: Նրանց հետ համաձայն չէ հարցման մասնակիցների 17,8 տոկոսը, ովքեր վստահ են, որ Վրաստանում չկա հակամարտությունների կարգավորման համապատասխան փորձ:

Իսկ հարցվածների 6,3 տոկոսը չգիտե՝ Վրաստանը կկարողանա արդյոք օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս