Բրիտանիայի խորհրդարանը երեկ միաձայն ցեղասպանություն է որակել Սիրիայում և Իրաքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման գործողությունները:
Թուրքիայի ռազմաօդային ուժերն այսօր հարվածներ են հասցրել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դիրքերին, հայտնել է CNN Türk-ը:
Իսրայելը անվտանգության ոլորտում հանդես է գալիս Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության օգտին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կրեմլում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Խաղաղապահների տեղակայում, ընդ որում՝ միջազգային խաղաղապահ առաքելություն, պետք է իրականացվի միայն խաղաղ պայմանագրի կնքումից հետո, իսկ այսօր մենք դեռ հեռու ենք նման իրավիճակից: Այս պահին ռուսական կողմը խնդիր ունի՝ իջեցնել լարվածությունը, քանի որ դա չանելու դեպքում նորից են նման բռնկումներ լինելու»,- պարզաբանեց Եվսեևը:
Ռուսական զենիթահրթիռային С-300 համալիրների մատակարարումը Իրանին, դրական է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա: Այս մասին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է TASS-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանի հետ զրույցում:
Արցախյան կողմից բազմիցս պաշտոնապես հնչեցվել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում առաջ քաշված ցանկացած փաստաթուղթ այդ թվում և Մադրիդյան սկզբունքներն առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցության, կիրառման առումով կենսունակ լինել չեն կարող:
Այս նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին անհրաժեշտ է 2 միջազագային փորձագետ, որոնց վարձելու համար կազմվել է համապատասխան տեխնիկական առաջադրանք: Տեխնիկական առաջադրանքը համաձայնեցվել է հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների (առողջապահություն, կրթություն և գիտություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ ծառայությունների մատուցման մասով) պետական լիազոր մարմինների և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ:
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» ջախջախեց «Դեպորտիվոյին» (8:0), «Ռեալը»` «Վիլյառեալին» (3:0), իսկ «Ատլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Ատլետիկին» (1:0):
Երևանի Ս.Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի տղաներից մեկի մոր՝ Լիլիթ Շահբազյանի ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ ապրիլի 20-ին հիվանդանոց են տարել:
Հարցին, թե ինչո՞ւ ռուսական իշխանամերձ մամուլը Լավրովի այցից առաջ սկսեց ակտիվորեն գրել Ադրբեջանին մի քանի շրջան հանձնելու և ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին, Ա.Մանուկյանը նշեց, որ իրար հակասող տեղեկություններ են. «Չի կարելի որոշել` որն է ճիշտը, ինչքանով է ճիշտ: Մեկնաբանել չի կարելի առանց հստակ ինֆորմացիայի»:
ԱՊՀ-ն հարկավորն է պահպանել որպես միջազգային կազմակերպություն, սակայն արդիականացնել և բարձրացնել դրա գործունեության արդյունավետությունը: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ուղերձով դիմելով բելառուսցիներին:
Լրագրողներն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք օֆշորային կազմակերպությունները չե՞ն ազդում տնտեսության վրա: «Եթե խոսքը գնում է ստվերային եկամուտների մասին, որոնք չեն երևում տնտեսության մեջ, իհարկե ազդում են: Եթե խոսքը գնում է Հայաստան մուտք եղող գումարների մասին, ակնհայտորեն դրանք չեն ազդում, բայց եթե մուտք են լինում Հայաստանի տնտեսություն: Եթե մուտք չեն լինում, այլ ստվերային շրջանառության մեջ են, իհարկե ազդում են, բացասական են ազդում»,- ի պատասխան՝ ասաց Արծվիկ Մինասյանը:
«Եկեղեցու մի սենյակն էլ երկաթե դռնով փակել եւ օգտագործում է որպես պահեստ: Նրա այդ կամայական եւ հանցագործ վարմունքի համար պայման են ստեղծում Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության Զաքաթալայի ներկայացուցիչ Զումրուդ Աթաքիշիեւան ու Թարլան Ահմեդովը»:
«Ես՝ որպես էկոնոմիկայի նախարար, դրա նպատակահարմարությունն այս պահին չեմ տեսնում: Ավելին՝ կարծում եմ, որ նման ուղերձները կարող են որոշակի շփոթ առաջացնել տնտեսական գործընթացներում, հետևաբար՝ շատ կարևոր է, որպեսզի նման քաղաքականությունը նախ մշակվի ներսում, որ դրանից հետո հրապարակվի: Ցանկացած նման գործելակերպ ազդում է տնտեսության վրա, իհարկե, որովհետև ձևավորում է որոշակի սպասումներ: Որպես կառավարության՝ էկոնոմիկայի բլոկի պատասխանատու, ես համարում եմ, որ այսօր դրա անհրաժեշտությունը չկա»:
Ապրիլի 21-ին, ժամը 14.20-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ Ողջի գետում (թիվ 1 դպրոցի մոտակայք), հայտանբերվել է դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանդիպմանը մասնավորապես քննարկվելու է այդ կազմակերպության աշխատանքը Ուկրաինայում:
Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում տեղի «Հերտան» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»: Թոմաս Տուխելի սաները հաղթեցին 3:0 հաշվով:
Ապրիլի սկզբին քառօրյա պատերազմի ժամանակ, եթե հայ զինվորի դեմ կռվեր Ադրբեջանի հիմնական ռազմական ուժ համարվող բանակը, ապա ռազմաճակատում արմատական բեկում տեղի կունենար: Ադրբեջանը թույլ չտվեց, որ իր ժամկետային զինծառայողը մարտի մեջ մտնի հայ ժամկետային զինվորի հետ` հստակ իմանալով, որ անդառնալի կորուստներ կունենա:
Ռուսաստանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է հանդես բերեն զսպվածություն, վերսկսեն բանակցային գործընթացը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան:
ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-20 ժամանակահատվածում 4,350 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,317,677,639 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 20-ին՝ 45,894,276 դրամ՝ փոխանցված 155 անձանց կողմից:
Դա նշանակում է՝ փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում նախ՝ բացահայտել կարիքները, կատարել համապատասխան ուսումնասիրություն և վերապատրաստում՝ տվյալ ընտանիքում ինչ բիզնես կամ ինչ եկամտաստեղծ գործունեության մեջ կարող են անձինք ներգրավվել, և դրան համապատասխան աջակցության սխեմա:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-20 ժամանակահատվածում 4,350 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,317,677,639 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 20-ին՝ 45,894,276 դրամ՝ փոխանցված 155 անձանց կողմից: Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է […]
Եվրոպայի ծանրամարտի առաջնության հաղթող Հռիփսիմե Խուրշուդյանը այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ առաջնությունից հետո իրեն է մոտեցել Վրաստանի ներկայացուցիչը՝ սպառնալով հանդիպել Ռիոյում:
«Որևէ շփումներ չեն եղել: Հաղթանակի առթիվ շնորհավորանքներ ևս չենք ստացել նրանց կողմից: Չեմ էլ կարող պատկերացնել, որ նրանք կարող էին գալ ու շնորհավորել»:
Խոսելով իրենց հաղթանակը Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող հայ զինվորներին նվիրելու մասին` Նազիկը նշեց, որ այն թեև իսկապես պահի ազդեցության արդյունք է եղել, սակայն այլ կերպ չէր կարող լինել. «Շատ էի մտածում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այսօր ուզում եմ ասել, որ մեր զինվորականների շնորհիվ մենք կարողանում ենք հանգիստ մարզվել ու հաջողությունների հասնել: Մենք նրանց իսկապես պարտական ենք: Ինձ չէր հետաքրքրում, թե ինչպես կարձագանքեին օտարազգիները, ես ուզում էի հաղթանակս նվիրել հայ ժողովրդին»:
«Ես իսկապես պատրաստ եմ անկեղծանալու և պատմելու, թե ինչպիսի դժվարությունների միջով եմ ստիպված եղել անցնել: Կան բաներ, որ ոչ ոք չգիտի, այդ պատճառով իսկապես դեմ չէի լինի, եթե մի օր իմ մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանվեր: Թե ում եմ տեսնում գլխավոր դերում, դժվար է ասելը: Իմ ամենասիրելի դերասաններից մեկը Շերոն Սթոունն է: Երիտասարդ տարիքում նա իրոք կարող էր կերտել իմ դերը: Ամեն դեպքում կուզենայի, որ նա լիներ: Ներկա դերասաններից դժվար է ինչ-որ մեկին նախապատմություն տալը»:
Սերիա Ա-ի 34-րդ տուրում «Յուվենթուսը» ջախջախեց «Լացիոյին» (3:0), իսկ «Նապոլին»` «Բոլոնիային» (6:0):
Գազի սակագնի սահմանման իրավասությունը Հանրային ծառայությունները կարգարովող հանձնաժողովինն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե սպառողների համար ե՞րբ է իջնելու գազի գինը:
«Էստեղ սկի կրակոց չի լսվում». Տիգրանը մտերիմներին հանգստացրել է, նույն օրն էլ` զոհվել:
Տեղի ունեցան Norway Chess-ի 2-րդ տուրի պարտիաները: Վեսելին Թոփալովը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, իսկ Լևոն Արոնյանը` Նիլս Գրանդելիուսի: