Արամ Մանուկյանը` Լավրովի այցի նպատակի մասին. «Ինչ էլ ասենք, լինելու է երևակայության արդյունք»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում և կոնկրետ ի՞նչ առաջարկներ է բերում Լավրովը, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չցանկացավ պատասխանել:

«Բացարձակ տեղեկություն չունեմ, իսկ եզրակացություններ, առանց որևէ ինֆորմացիայի, չեմ կարող անել: Ինչ էլ ասենք, լինելու է երևակայության արդյունք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա.Մանուկյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ռուսական իշխանամերձ մամուլը Լավրովի այցից առաջ սկսեց ակտիվորեն գրել Ադրբեջանին մի քանի շրջան հանձնելու և ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին, Ա.Մանուկյանը նշեց, որ իրար հակասող տեղեկություններ են. «Չի կարելի որոշել` որն է ճիշտը, ինչքանով է ճիշտ: Մեկնաբանել չի կարելի առանց հստակ ինֆորմացիայի»:

Տեսանյութեր

Լրահոս