Արդյոք Միհրան Պողոսյանի գումարները մուտք եղե՞լ են բյուջե, հակվե՞լ են, թե՞ ոչ
Լրագրողներն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք օֆշորային կազմակերպությունները չե՞ն ազդում տնտեսության վրա: «Եթե խոսքը գնում է ստվերային եկամուտների մասին, որոնք չեն երևում տնտեսության մեջ, իհարկե ազդում են: Եթե խոսքը գնում է Հայաստան մուտք եղող գումարների մասին, ակնհայտորեն դրանք չեն ազդում, բայց եթե մուտք են լինում Հայաստանի տնտեսություն: Եթե մուտք չեն լինում, այլ ստվերային շրջանառության մեջ են, իհարկե ազդում են, բացասական են ազդում»,- ի պատասխան՝ ասաց Արծվիկ Մինասյանը:
Հարցին՝ արդյոք ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գումարները մուտք եղե՞լ են, հակվե՞լ են, թե՞ ոչ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ: Պարոն Պողոսյանն ինքը կհրապարակի մանրամասնություններ, որից հետո իրենից կճշտեք հարցադրումները: Ես այս պահին, եթե չունեմ տեղեկատվություն, ինչպե՞ս կարող եմ պատասխանել»: