«Մենք դեռ չենք էլ փորձել ԵՏՄ-ի հիմնական առավելություններից օգտվել». Արծվիկ Մինասյան

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին ներկայացրած օրինագծին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ցանկացած նախագիծ շրջանառվելու իրավունք ունի:

«Ես՝ որպես էկոնոմիկայի նախարար, դրա նպատակահարմարությունն այս պահին չեմ տեսնում: Ավելին՝ կարծում եմ, որ նման ուղերձները կարող են որոշակի շփոթ առաջացնել տնտեսական գործընթացներում, հետևաբար՝ շատ կարևոր է, որպեսզի նման քաղաքականությունը նախ մշակվի ներսում, որ դրանից հետո հրապարակվի: Ցանկացած նման գործելակերպ ազդում է տնտեսության վրա, իհարկե, որովհետև ձևավորում է որոշակի սպասումներ: Որպես կառավարության՝ էկոնոմիկայի բլոկի պատասխանատու, ես համարում եմ, որ այսօր դրա անհրաժեշտությունը չկա: Մենք դեռ չենք էլ փորձել ԵՏՄ-ի հիմնական առավելություններից օգտվել: Ավելի լավ կլինի մտածենք՝ ինչ մեխանիզմներ գործադրենք, որպեսզի հնարավարություններն ամբողջությամբ իրացնենք: Երբ կսպառվի, նոր կքննարկենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ այս գործում կա բոլորի մեղավորությունը, ներառյալ՝ լրագրողների. ժամանակակից տնտեսության հիմնական մոտեցումներից մեկը սպասումներն են:

Տեսանյութեր

Լրահոս