Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության վրա ձվեր են նետվել: Timer-odessa.net-ի հաղորդմամբ՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության մոտ հավաքվել է մոտ 20 ազգայնական:
Հայաստանի կառավարության մեջ ՀՅԴ-ի լինելը նշանակում է Սփյուռքի մի մասի ներկայությունը. շատ լավ է, որ համահայկական բնույթ ունեցող կուսակցությունը կառավարության մեջ է:
Վերջինս մինչ այդ զբաղեցրել է Սյունիքի մարզի ոստիկանապետի տեղակալի պաշտոնը։ Նրա փոխարեն դեռ թափուր պաշտոնում ոչ մեկ չի նշանակվել։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսին: Է. Նալբանդյանը նամակում խորը ցավակցություն է հայտնել բելգիացի գործընկերոջը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ:
Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին‵ կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի 28 շենքի հետնամասից անհետացել էր «Անգլիական պոինտեր» ցեղատեսակի շուն:
Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն` այս պահի դրությամբ Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչական գործողություններից զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:
Վերջին օրերին Facebook սոցիալական կայքի միջոցով երիտասարդների նախաձեռնող խումբը ստեղծել էր «Երազանքի հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ» միջոցառում-հրավերը, որտեղ խնդրել էր Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հանդիպել Թրիչեր Քոլինզի համախտանիշ ունեցող 13-ամյա Կառլենին, ով Հենրիխի երկրպագու է և երազել է այդ հանդիպման մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
Հայաստանի հավաքականի մարզումից հետո Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հենրիխը խոսել է սպասվող խաղի, հավաքականում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ձեզ ենք ներկայացնում ազգային ընտրանու ավագի ամենաուշագրավ մտքերը:
Դատախազը հաստատել է Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է այդ դատարանի դատավոր Վարդան Աբրահամյանին:
Տղամարդուն տեսանկարահանել էին օդանավակայանի տեսահսկման սարքերը, երբ նա մինչ պայթյունները ծանր սայլակը հրելով քայլում էր երկու մահապարտ ահաբեկիչների՝ Խալիդ ու Բրահիմ Բաքրաունիների հետ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 20-ին, ժամը 11.30-ին, 1949 թ. ծնված Լարիսա Մ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող խանութ-կրպակի հետևի մասի ցինկապատ թիթեղը կտրելով` մտել են ներս և գողացել տղամարդու 40 զույգ կոշիկ` պատճառելով 320.000 դրամի նյութական վնաս:
LifeNews-ի թղթակցի հարցին, թե երբ է տեղի ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին:
Մարտի 22-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները Փարաքար գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել Լատվիայի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Արամ Գաբրիելյանին:
Հավանայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի մամուլի ասուլիսից հետո ամերիկացի նախագահը ցանկացել է թփթփացնել իր կուբացի գործընկերոջ ուսին, սակայն Կաստրոն դա անել նրան թույլ չի տվել:
Մարտի 22-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց ACTPOS» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհի 18.5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Լաուրա Ղուկասյանին:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է Եվրամիության սահմաններին Բելգիայի հարձակումներից հետո վերահսկողությունը ուժեղացնելու մասին, հայտնում է BBC-ն:
Երգչուհի Ադելը Լոնդոնում կայացած համերգի ժամանակ Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի հիշատակին երգ է նվիրել:
Մարտի 22-ին, ժամը 14-ին, «ԳԱԶ-32 213» մակնիշի, թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14/2 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենայի:
«Խոսակցություններ կային, որ Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանի և մետրոյի պայթյուններից հետո մեկ հայ երիտասարդ է կորել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի» լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ անդրադառնալով հայ համայնքում տիրող տրամադրություններին ու երիտասարդին գտնելու համար ձեռնարկվող միջոցներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի գլխավորած պատվիրակությանը:
16 կին, որոնք իրենց անվանում են «Կյաջի ալ-Բիրու» ու մարզումներ են անցել Թուրքիայի տարածքում, եվրոպական երկրներով գնացել են Ռուսաստան՝ ահաբեկչությունների իրականացման նպատակով:
Բելգիայի ոստիկանությունը պարզել է Բրյուսելում ահաբեկչական գործողության ենթադրվող երրորդ մասնակցի ինքնությունը, որը օդանավակայանից փախել է պայթյունից անմիջապես հետո: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով La Derniere Heure բելգիական թերթին:
Փոխոստիկանապետը կփորձի տեղում հասկանալ իրավիճակը` այդ նպատակով բոլոր կողմերին նույն տեղում հավաքելով:
40 երկրի ավելի քան 260 մարդ է տուժել Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով, զոհերի թիվը 31-ն է, սակայն այդ տվյալները վերջնական չեն: Այդ մասին հայտնել է Բելգիայի առողջապահության ու սոցիալական գործերի նախարար Մագի դե Բլոկը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
DH արբերականը հրապարակել է Բաքրաուի եղբայրների լուսանկարները, որոնք կասկածվում են Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունների իրականացման մեջ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:
Մարտի 17-ին ժամը 23:03-ին, Նորագավիթ-Մասիս հատվածի կարգավորվող գծանցում «ՎԱԶ-2106» ավտոմեքենան բախվել է 1621 բեռնատար գնացքի ВЛ10 №631 էլեկտրաքարշին: Ավտոմեքենայի վարորդը՝ խախտելով կանոնները, շրջանցեց արդեն փակված ուղեփակոցը և՝ անտեսելով հերթապահի կարգադրությունները, հայտնվեց երկաթուղային գծերում, բեռնատար գնացքի առաջ: