
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին‵ կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 25-26-ն օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 27-28-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: