
Նոր նշանակում ոստիկանությունում. news.am

Ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր՝ մարտի 23-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի պետ է նշանակվել Վարդան Ծատրյանը։
Վերջինս մինչ այդ զբաղեցրել է Սյունիքի մարզի ոստիկանապետի տեղակալի պաշտոնը։ Նրա փոխարեն դեռ թափուր պաշտոնում ոչ մեկ չի նշանակվել։ Կայքի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից։