
Ի լրումն-40 զույգ կոշիկ գողացողը հայտնաբերվեց և ձերբակալվեց

Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 20-ին, ժամը 11.30-ին, 1949 թ. ծնված Լարիսա Մ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող խանութ-կրպակի հետևի մասի ցինկապատ թիթեղը կտրելով` մտել են ներս և գողացել տղամարդու 40 զույգ կոշիկ` պատճառելով 320.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ գողությունը կատարել է 1996 թ. ծնված Յուրա Դ.-ն, ով ներկայացել էր բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավվել էր: Յուրա Դ.-ն ներկայացվել էր Թումանյանի քննչական բաժին:
Փաստի առթիվ մարտի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Թումանյանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Յուրա Դ.-ն ձերբակալվել էր:
Քրեական գործի շրջանակներում՝ նշված խանութից գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է նաև 1994 թ. ծնված Կարեն Կ.-ն:
Քննությունը շարունակվում է: