
Հենրիխ Մխիթարյանն իրականացրել է 13-ամյա Կառլենի երազանքը

Վերջին օրերին Facebook սոցիալական կայքի միջոցով երիտասարդների նախաձեռնող խումբը ստեղծել էր «Երազանքի հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ» միջոցառում-հրավերը, որտեղ խնդրել էր Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հանդիպել Թրիչեր Քոլինզի համախտանիշ ունեցող 13-ամյա Կառլենին, ով Հենրիխի երկրպագու է և երազել է այդ հանդիպման մասին:
Ավան ֆուտբոլային ակադեմիայում տեղի է ունեցել Հենրիխի և փոքրիկ երկրպագուի հանդիպումը: Կառլենն ու Հենրիխը երկար առանձնազրույց են ունեցել:
Սիրարփի Աղաբաբյան