Բաժիններ՝

«Եթե մարզիչը որոշել է, որ նրանց պետք չէ հրավիրել, ուրեմն այդպես է պետք». Հենրիխ Մխիթարյանը՝ Մովսիսյանի և Ղազարյանի մասին

Հայաստանի հավաքականի մարզումից հետո Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հենրիխը խոսել է սպասվող խաղի, հավաքականում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ձեզ ենք ներկայացնում ազգային ընտրանու ավագի ամենաուշագրավ մտքերը:

«Հավաքականում նորեկներ կան: Նրանք շատ լավն են: Պետք է նրանց օգնենք հավաքականում ամրապնդվելու համար:

Ավագի թևկապը ոչ մի նշանակություն չունի: Ավելի շատ մարդկային որակների գործոն է, պետք է ավագը յուրաքանչյուր պահի թիմակիցներին իր ետևից տանի: Նշանակություն չունի, թե ես կլինեմ ավա՞գ, թե՞ չէ, միշտ պատրաստ եմ թիմին տանել իմ ետևից:

«Յուվենթուս» տեղափոխվելու հետ կապված՝ չկա ոչ մի կոնկրետ բան, դրանք ուղղակի խոսակցություններ են:

Կարդացեք նաև

Ես կարող եմ միայն հարգել Ռոբերտի որոշումը: Ես դեռ չեմ քննարկել իր հետ, սակայն հասկանում եմ, եթե որոշել է, ապա խնդիր չկա: Միայն շնորհակալություն եմ հայտնում այսքան տարի մեզ օգնելու համար: Ցավալի է, սակայն պետք է առաջ շարժվենք, պետք է մտածենք, թե ինչպես փոխարինել իրեն:

Ճիշտ է` Յուրա Մովսիսյանի և Գևորգ Ղազարյանի բացակայությունը զգացնել կտա, բայց կան ֆուտբոլիստներ, ովքեր հավանաբար պատրաստ կլինեն խաղին: Եթե մարզիչը որոշել է, որ նրանց պետք չէ հրավիրել, ուրեմն այդպես է պետք: Չեմ կարող ասել, թե մարզիչն ինչու է այդպես որոշել»,- նշել է Հենրիխը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս