«Ըստ էության, ընտրություններ չեն լինելու»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի (ԸՕ) նախագծային տարբերակին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Մարտի 5-6-ը, մարտի 7-ի գիշերը շրջանների մեծ մասում, մարտի 7-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ, մարտի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված 2016թ. փետրվար ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների քննարկմանը, ինչպես նաև մարտ ամսվա հիմնական անելիքների նախանշմանը:
«Ռոբերտ Քոչարյանը չի համարվում քաղաքական շուկայի մասնակից, դրա մասնակիցը լինելու համար պետք է ունենալ լուրջ քաղաքական պարտիա, լուրջ փողեր, կամ լուրջ դիրքեր ունեցող չինովնիկ լինել»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1998 թվականին ծնված տղայի մահվան դեպքի առթիվ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Այբ» կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի գլխավորությամբ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 1-2 բալ:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարևան պետություններում` Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թուրքիայում և Վրաստանում, արձանագրված մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեպքերը և առկա վտանգը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջիկայում կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ:
Ստորագրվել է հուշագիր Ադրբեջանից Վրաստան գազի հավելյալ ծավալների մատակարարումների վերաբերյալ, հայտնում է APA գործակալությունը:
Մարտի 5-8-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում Հայաստանում բացառապես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկվող American Express® վճարային համակարգի՝ American Express Gold, American Express Blue և American Express Cashback քարտերից որևէ մեկով կատարելով գնումներ Hermitage, Papaya, Avenue des Fleurs, Parfois առևտրի և սպասարկման կետերում՝ հնարավորություն կստանաք նվերներ ընտրել ներկայացվող տեսականուց:
Թուրքական գազային ընկերությունները պատրաստ են դիմել միջազգային արբիտրաժային դատարան՝ բողոքելով «Գազպրոմի» դեմ, եթե իրենց միջև ծագած կոնֆլիկտը չլուծվի՝ համաձայն գործող պայմանագրի, գրում է Hurriyet-ը:
Տվյալ պահին ոչինչ հայտնի չէ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամկետների մասին: Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք
Բոլոր ընտրություններն անցել են, հանրապետականները վերցրել են ամեն ինչ, հանրաքվեն է անցել, լինելու են ընտրություններ, իսկ դրանից հետո նա դադարելու է լինել նախագահ, դրա հետ մեկտեղ՝ վարչապետը լրիվ այլ մարդ է լինելու, ամեն ինչ այլ կերպ է լինելու և Սերժ Սարգսյանը հիմա նախապատրաստվում է իր հեռանալուն:
Գործող իշխանական կուսակցությունը մաքսիմալ փորձել է ներկայացնել այնպիսի Ընտրական օրենսգիրք, որտեղ ինքը հնարավորինս ուժեղ է համարում իրեն…
Միգրացիայի ու ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը նախազգուշացրել է, որ ոչ մի դեպքում չպետք է թույլատրել սցենար, որի համաձայն՝ Եվրամիությունը պետք է հրաժարվի Շենգենյան գոտուց:
Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի աղբավայարում մասնատված դի է հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ ահազանգ ստացել են, տուժողի ինքնությունը պարզվել է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ իրավապահ եւ ուժային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ 2017 թվականին երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո մի քանի տարի պլանավորում է մնալ Վաշինգտոնում:
Բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան իրավապահ մարմիններին խարդախությունը կատարողներին գտնելու և պատժելու նպատակով:
Կրեմլում չեն մեկնաբանում հաղորդագրությունն այն մասին, թե ով կարող է դառնալ Չեչնիայի նոր ղեկավարը Ռամզան Կադիրովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո, հայտնում է TASS-ը:
Աշոտ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ժամը 15:30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի բնակիչներից ահազանգ է ստացվել ոստիկանության Աբովյանի բաժին, որ գյուղի գերեզմաններին հարակից աղբավայրում մասնատված դի կա:
ՎՏԲ-Հայաստան բանկը արդեն սկսել է զեղծարարության արդյունքում քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին:
Հիլարի Քլինթոնը, ով պայքարում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, պատրաստ է գաղտնազերծել մի շարք նյութեր, որոնք վերաբերում են Չբացահայտված թռչող օբյեկտներին (ՉԹՕ):
Վլադիմիրի մարզում ուղղաթիռ է կործանվել, որը պատկանել է ՌԴ ՆԳՆ-ին: Ինչպես հայտնել է LifeNews-ին իրավապահ մարմիններում աղբյուրը, ուղղաթիռը կործանվել է Ներլ գետի մերձակայքում՝ Վլադիմիրի ու Իվանովոյի մարզերի սահմանին:
2015թ. ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ առաջադրվել է սեքսուալ բռնությունների 69 մեղադրանք, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում:
Սիրելի հայրենակիցներ!!! Գյումրիում անօթևան 13 ընտանիքներին տուն գնելու նախաձեռնությանը միացել են ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ, ՍԵՐԺ, բայց ԹԱՆԿՅԱՆԸ 🙂 և ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ ֆուտբոլիստները (ՌԵԱԼՑԻՆԵՐԸ տրամադրելու են շապիկ` իրենց ստորագրություններով, որը կվաճառվի Երևանում բարեգործական աճուրդի միջոցով):
Թուրքիայի Կայսերի նահանգի ոստիկանությունն այսօր ձերբակալել է Boydak հոլդինգի ղեկավարներին, որոնք մեղադրվում են այսպես կոչված «զուգահեռ պետության» կառույցների ֆինանսավորման մեջ, որոնք իբր թե առնչություն ունեն նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ամբողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենի հետ, գրում է Hurriyet-ը:
Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորները կարծում են, որ անգլալեզու Vive Charlie ամսագիրը, որը իր շապիկին տեղադրել է Մոսկվայում դայակի կողմից փոքրիկ աղջկա սպանությունը պատկերող նկար, ատելություն է սերմանում հասարակությունում, հայտնում է RIA Novosti-ն:
Գորբաչովի 85-ամյա՞կն է՝ քանդեց Սովետը «ցեռեու»-ի հրահանգով: Լեւո՞ն՝ Առաջին, Հիմնադիր, հաղթանակներ, ժողովրդավարության կղզյակ: Կամ հակառակը՝ երկիր քանդող, բռնապետ, «ցրտի-մթի» հեղինակ: Պուտի՞ն՝ կայսերական հավակնություններով խելագար: Կամ հակառակը՝ Ռուսաստանը վերածնած հերոս, բարին մարմնավորող միակ համաշխարհային առաջնորդը»: