Տվյալ պահին ոչինչ հայտնի չէ տարածաշրջան համանախագահների այցի ժամկետների մասին. Ուորլիք
Տվյալ պահին ոչինչ հայտնի չէ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամկետների մասին: Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Սակայն մենք հուսով ենք՝ մոտ ժամանակներս այց կատարել տարածաշրջան»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում վերջին հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև կայացել է անցած տարվա դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բեռն քաղաքում: