Բաժիններ՝

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան. ստորագրվել է գազի հավելյալ ծավալների մատակարարման վերաբերյալ հուշագիր

Ստորագրվել է հուշագիր Ադրբեջանից Վրաստան գազի հավելյալ ծավալների մատակարարումների վերաբերյալ, հայտնում է APA գործակալությունը:

Հայտնի է, որ այսօր այդ նպատակով Թբիլիսի էր ժամանել Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:

Փաստաթուղթը ստորագրել են SOCAR-ի նախագահն ու Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Վրաստան մատակարարվող այցի ծավալները դեռ հայտնի չեն: Սակայն ավելի վաղ երկու երկրների պաշտոնատար անձինք հայտնել էին, որ Վրաստանը ցանկանում է ստանալ հավելյալ 500 մլն խմ գազ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս