Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը խոստանում է գաղտնազերծել ՉԹՕ-ների մասին ողջ ճշմարտությունը

Հիլարի Քլինթոնը, ով պայքարում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, պատրաստ է գաղտնազերծել մի շարք նյութեր, որոնք վերաբերում են Չբացահայտված թռչող օբյեկտներին (ՉԹՕ): Գաղտնիքը Քլինթոնը խոստանում է բացահայտել, եթե հաղթանակի ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտարարել է նրա նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան:

«Ես խոսել եմ այդ մասին Հիլարիի հետ: Կարծում եմ՝ ինձ հաջողվել է նրան համոզել նրանում, որ հարկավոր է գաղտնազերծել որքան հնարավոր է շատ փաստաթղթեր, քանի որ մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը»,- ասել է նա, տեղեկացնում է korrespondent.net-ը:

Պոդեստան հայտնի է ՉԹՕ-ների մասին տեղեկությունների գաղտնազերծման հայտնի կողմնակից: Նա կոչ էր անում դրան դիմել դեռ 1990-ականներին, երբ աշխատում էր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ադմինիստրացիայի ղեկավար:

Նա Բարաք Օբամայի հետ աշխատել է որպես ավագ օգնական ու այդ պաշտոնից հեռանալուց հետո հայտարարել է, որ ամենից շատ զղջում է այն մասին, որ չի կարողացել հասնել ՉԹՕ-ների մասին տվյալների հրապարակմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս