Դեռ ժամանակ կա. Պեսկովը՝ Չեչնիայի նոր ղեկավարի մասին
Կրեմլում չեն մեկնաբանում հաղորդագրությունն այն մասին, թե ով կարող է դառնալ Չեչնիայի նոր ղեկավարը Ռամզան Կադիրովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո, հայտնում է TASS-ը:
«Դեռ չեմ կարող պատասխանել այդ հարցին: Տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում, դեռ ժամանակ կա»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Պուտինից թույլտվություն կստանա պաշտոնավարման ժամկետի վերաբերյալ ու կմասնակցի հանրապետության ղեկավարի ընտրություններին:
Մինչ այդ, Կադիրովը հայտարարել է, որ չի քննարկել իր ապագան՝ երկրի ղեկավարի պաշտոնում, Ռուսաստանի ղեկավարության հետ:
«Եթե ասվի, որ հարկավոր է շարունակել աշխատանքս այդ պաշտոնում, անգամ չեմ քննարկի: Այլ որոշում կլինի, առանց հակաճառելու կիրականացնեմ: Ես ես ասում եմ, որ Պուտինի զինվորն եմ, դրանք պարզապես խոսքեր չեն, դա իմ հստակ դիրքորոշումն է: Դա նշանակում է, որ անկախ այն բանից, թե արդյոք իմ պաշտոնին կլինեմ, թե ոչ, հավատարիմ եմ Վլադիմիր Պուտինին»,- ընդգծել է Կադիրովը:
Հիշեցնենք, որ Չեչնիայի նախագահի պաշտոնում Կադիրովի լիազորությունները լրանում են այս տարվա մայիսին: