«Տպավորություն կա, որ այնպես են խճճել, որ ոչ մեկը ոչինչ չհասկանա»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Ընտրական օրենսգրքի նախագծային տարբերակի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը Թբիլիսի է ժամանել, հայտնում է APA գործակալությունը:
Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծում ամրագրված բոլոր դրույթները վերջնական չեն և կարող են ենթարկվել փոփոխությունների: Փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Բնակարանային ապահովման պետական ծրագիրը կարիք ունի բարեփոխումների: Այս մասին այսօր ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ Վանիկ Բաբաջանյանը:
Պայծառատես Անի Գրիգորյանը միացել է Գյումրու ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող 13 ընտանիքների բնակարանների հետ կապված դրամահավաքին: Նա հաշվեհամարին փոխանցել է 500 դոլար:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը շաբաթ օրը՝ մարտի 5-ին, ժամը 14:30-ին փաստաբանի հետ միասին կլինի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես վկա ցուցմունք տալու համար:
Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը:
«Շապիկը աճուրդի կհանվի մարտի 19-ին կայանալիք բարեգործական միջոցառման ժամանակ»,- հայտնեց Բարսեղյանը:
Իսպանիայի արքայադուստր Քրիստինան, ով ամուսնու հետ մեղադրվում է ֆինանսական խարդախությունների մեջ, առաջին անգամ կանգնել է դատարանի առաջ՝ պատասխանելով ընդամենն այն հարցերին, որ նրան տվել է սեփական փաստաբանը, հայտնում է BBC- ն:
Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նրա խոսքով՝ քրեական գործն ուղարկել է դատախազին:
Մարտի 3-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը աշխատանքային այցով Արագածոտնի և Շիրակի մարզերում էր:
Ժամը 09:40-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 36 ՕԼ 750 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այգեհովիտ-Պառավաքար-Այգեպար Հանրապետական նշանակության 36 ճանապարհահատվածի 8-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Հղիության արհեստական ընդհատումները վերջին տարիներին դանդաղ տեմպերով նվազում են, սակայն դեռևս գերազանցում են 2000-2005թթ. ցուցանիշը: Ինչպես այսօր ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, հղիության արհեստական ընդհատումների ամենաբարձր ցուցանիշը եղել է 2010 թ-ին՝ 10149 դեպք, 2014-ին եղել է 8379 դեպք:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
ԴԱԻՇ-ի զինյալները մոտ ժամանակներս մտադիր են ահաբեկչություններ իրականացնել եվրոպական երկրների տարածքներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, հեռացել է Իտալիայից: Այս մասին տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներին: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Բիլալը վերադարձել է Թուրքիա, սակայն Իտալիայից նրա հեռանալը հաստատվել է:
«Մահացությունն ու ծնելիությունը այն ցուցանիշներն են, որ բնութագրում են տվյալ երկրի ժողովրդագրական վիճակը: Մեզ մոտ շատ այլ երկրների համեմատ ծնելիությունը բարձր է: Հայաստանում ցուցանիշը դրական է, ունենք բնական աճ, բայց եթե այսօր չձևավորվեն համապատասխան մոտեցումները, հեռահար առողջապահական ծրագրերը չիրագործվեն, իրավիճակը կբարդանա: Հիմնականը ծնելիությունն է, որ վերջին տարիներին նվազել է, 1990 թ-ին եղել է 80 հազար ծնունդ, հիմա 42-43 հազար երեխայի ծնունդ կա»,- հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մոսկվայի մուսուլմանների միությունը հայտարարել է դրամահավաքի մասին, որի նպատակն է օգնել ուզբեկ դայակի կողմից սպանված 4-ամյա աղջկա ծնողներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարները հույս ունեն, որ մինչև հունիսի վերջ Ուկրաինայի արևելքում կանցկացվեն տեղական ընտրություններ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն:
«Ինտեր լոտո» ՍՊԸ-ն, որին է պատկանում Հայաստանում ներկայումս վաճառվող բազմատեսակ լոտոների մեծ մասը, պատրաստվում է եւս մեկ վիճակախաղ սկսել: Հայաստանի քաղաքացիներին խաղամոլ դարձնելու տարիների պատմության մեջ մի ուշագրավ կողմ կա, մինչ այժմ բազմաթիվ ընկերություններ են վիճակախաղի բիզնեսով զբաղվել, բայց որոշ ժամանակ անց փակվել են: Իսկ «Ինտեր լոտո» ՍՊԸ-ն շարունակում է վիճակախաղերի ցանկն ընդլայնել:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը նկատվել է լարվածության աճ: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-ի և 5-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ մարտի 6-ի ցերեկը, մարտի 7-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
ՄԻնչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ. Ս.-ն (ծնվ. 1990թ.) և ուղևոր Ա. Չ.-ն (ծնվ. 1988թ.) տեղափոխվել են Բերդ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
«Անցած տարի լուրջ խնդիրներ առաջացան մթերումների հետ կապված, և մենք պետք է ջանքեր գործադրենք այս տարի դրանցից խուսափելու համար` առաջին հերթին վերամշակող ընկերությունների և գյուղացիական տնտեսությունների միջև պայմանագրերի կնքման միջոցով, ինչը թույլ կտա հստակեցնել կողմերի պարտավորությունները, մասնավորապես` վճարումների պայմաններն ու ժամկետները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծավալված վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիի այնտեղ հայտնվելն ու բերդի իրականությունը ներկայացնելը, վատ է անդրադառնալու ՔԿՀ պետ Ռուբեն Ստեփանյանի վրա, որն Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ բարեկամական կապ ունի։
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևը:
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան ներկայացրել է ֆուտբոլիսների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն 2018թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ուրուգվայի և Պարագվայի հավաքականների հետ հանդիպումներին:
Քաղաքական դաշտը սպասողական «տագնապի» մեջ է։ Բոլորն ուզում են օր առաջ իմանալ նախագահի մտքում ով կա, ում է նա «ցուցակագրել» որպես ապագա խորհրդարանի պատգամավորի։ Սակայն սա չի խանգարում, որ ոմանք այնքան ակտիվանան, որ լուրեր տարածեն, թե նախագահի հետ պայմանավորվածություն ունեն, ու նա իրենց «հա» է ասել։
«Ժողովուրդ»-ը անձամբ Ֆելիքս Ցոլակյանից փորձեց պարզել, թե հնարավոր նշանակման մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ նա ասաց. «Տեղյակ չեմ: Նման առաջարկ չեմ ստացել»: