
Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Մարտի 5-6-ը, մարտի 7-ի գիշերը շրջանների մեծ մասում, մարտի 7-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ, մարտի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 5-6-ը ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 6-7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 8-9-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 5-6-ը,մարտի 7-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, մարտի 7-ի ցերեկը, մարտի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Երևանի մարտի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.50C (2004 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -25.20C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.40C