Բաժիններ՝

ՎՏԲ-Հայաստան բանկը սկսել է հաճախորդների գումարների վերադարձման գործընթացը

ՎՏԲ-Հայաստան բանկն արդեն սկսել է զեղծարարության արդյունքում քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին: Այս մասին ի պատասխան մեր հարցման՝ տեղեկացրին բանկի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, երեկ առավոտյան բացահայտվել էր, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարարության գործարքներ:

ՎՏԲ-Հայաստան բանկը երեկ պաշտոնապես հայտարարել էր. եթե բացահայտվի, որ գումարը հաճախորդի քարտից գանձվել է 03.03.2016թ. առավոտյան` զեղծարարության գործարքի արդյունքում, այսինքն՝ նախաձեռնվել է ոչ թե հաճախորդի կողմից կամ իր մեղքով, ապա կվերցնի բոլոր ծախսերն իր վրա և կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին:

Լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ հաճախորդների գումարների վերադարձի գործընթացն ամբողջությամբ կավարտվի մինչև օրվա վերջ, ինչից հետո բանկը հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031