Թուրքական գազային ընկերությունները սպառնում են «Գազպրոմին»
Թուրքական գազային ընկերությունները պատրաստ են դիմել միջազգային արբիտրաժային դատարան՝ բողոքելով «Գազպրոմի» դեմ, եթե իրենց միջև ծագած կոնֆլիկտը չլուծվի՝ համաձայն գործող պայմանագրի, գրում է Hurriyet-ը:
Ընդ որում՝ նշվում է, որ թուրքական ընկերությունները մտադիր են խնդիրը լուծել «առավել պոզիտիվ»: Նշվում է, որ ռուսական ընկերությունը նախ՝ ավելի շատ է պահանջել վճարել գազի դիմաց, իսկ մերժումից հետո սկսել է կրճատել մատակարարումները:
Փետրվարի 10-ից «Գազպրոմը» կրճատել է Թուրքիա գազամատակարարումը, տեղեկացրել էր Interfax-ը՝ հղում կատարելով «Բուլգարտրանսգազին», որն ապահովում է այդ երկիր գազի մատակարարումների մոտ կեսը՝ արևմտյան երթուղով:
Աղբյուրը նշել է, որ Ռուսաստանը նվազեցրել է գազամատակարարումները թուրքական մասնավոր ընկերությունների համար, որոնց հետ տարաձայնություններ ունի վառելիքի գնի վերաբերյալ:
Գործակալության տվյալներով՝ 2016թ. «Գազպրոմը» մտադիր է չեղյալ հայտարարել թուրքական 6 կորպորացիայի համար գործող 10-տոկոսանոց զեղչը: